Սթիվեն Քինգը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը ռուսական հրատարակչության հետ
Культура«ԱՍՏ» հրատարակչությունը, որը հրատարակում է ամերիկացի գրող Սթիվեն Քինգի ռուսերեն գրքերը, հեղինակի գործակալից պաշտոնական ծանուցում է ստացել նոր պայմանագրերի շուրջ համագործակցության կասեցման մասին։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գործակալին, կասեցումը ժամանակավոր է։ «Այսպիսով, «ԱՍՏ»-ը պահպանում է նախկինում գնված բոլոր աշխատանքների նկատմամբ իրավունքները պայմանագրերի ժամկետների սահմաններում»,- մանրամասնել են հրատարակչությունում:
Քինգի նոր «Բիլլի Սամերս» վեպը ռուսական գրախանութներում կհայտնվի 2022 թվականի ապրիլի 6-ին։ «Իսկ ահա նոր վեպեր եւ ժամկետանց իրավունքների երկարաձգում մոտ ապագայում իսկապես չեն լինի։ «ԱՍՏ» հրատարակչությունը ռուս ընթերցողին հայտնում է՝ հեղինակի ստեղծագործությունների մեծ մասի իրավունքներն ի սկզբանե երկարաձգված էին 3-4 տարով, իսկ Սթիվեն Քինգի գրքերը, ինչպես եւ նախկինում, հասանելի կլինեն գրողի ռուսաստանցի երկրպագուներին»,- վստահեցրել են հրատարակչությունում: