Արցախը խիստ վտանգված է, այնտեղ տեղի է ունենում «Кольцо 2» օպերացիան
ОбществоԱյո, Արցախը խիստ վտանգված է։ Կարող ենք համարել, որ այնտեղ տեղի է ունենում «Кольцо 2» օպերացիան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախ)։
Վերջինիս դիտարկմամբ՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առկայության պարագայում, ՀՀ և Արցախի իշխանությունների համառ լռության ֆոնին, հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացնող նմանօրինակ վարքագիծն այլ բան չէ, քան լավ պլանավորված ահաբեկչություն՝ Արցախում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ. «Անգամ երբ Արցախի երկնքում ԱԹՍ-ներ են վխտում, և մենք արդեն զոհեր ունենք, հանրապետության մասշտաբով գլխավոր կապիտուլյանտն իրեն զերծ է պահում գնահատականներ տալուց։ Սա հստակ մեսիջ ունի, այն է՝ Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ իշխանական ամենաբարձր մակարդակով կանաչ լույս է միացված։ Իշխանությունները լավագույնս տեղյակ են, թե ինչ է պլանավորված Արցախի հաշվով, ինչ է դեռ կատարվելու այնտեղ և այս ամենը տեղի է ունենում նրանց հանցավոր թողտվությամբ, այսինքն՝ գործում է կուլիսային պայմանավորվածության սցենարը»,- ասում է ազատամարտիկը։
Ավելին՝ այստեղ