Ֆրանսիան հաղթեց Կոտ դ’Իվուարին, Մալթան՝ Ադրբեջանին
СпортՖուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում մրցեց Կոտ դ’Իվուարի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում տեղի ունեցած խաղում Դիդյե Դեշամի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին Օլիվյե Ժիրուի եւ Օրելյեն Տչուամենիի գոլերը։
Մալթայի հավաքականն ընկերական խաղում ընդունեց ադրբեջանցիներին եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։
Վրաստանի հավաքականը հյուրընկալվեց բոսնիացիներին եւ հաղթեց նվազագույն հաշվով։
Նորվեգիայի հավաքականը Օսլոյում մրցեց Սլովակիայի հետ եւ հաղթեց 2։0 հաշվով Էրլինգ Հոլանդի եւ Մարտին Էդեգորի գոլերի շնորհիվ։
Մարտի 29-ին նորվեգացիները կընդունեն Հայաստանի հավաքականին։
Ընկերական հանդիպումներ
Ֆրանսիա - Կոտ դ՝Իվուար՝ 2։1 (տեսանյութ)
Օլիվյե Ժիրու, 22, Օրելյեն Տչուամենի, 90+3 - Նիկոլյա Պեպե, 19
Նորվեգիա - Սլովակիա՝ 2։0
Էրլինգ Հոլանդ, 77, Մարտին Էդեգոր, 80
Մալթա - Ադրբեջան՝ 1։0
Յուրգեն Դեգաբրիելե, 55
Բոսնիա եւ Հերցեգովինա - Վրաստան՝ 0։1
Բուդու Զիվզիվաձե, 49