Ադրբեջանի դրոշը ծածանող աղջիկը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ
ОбществоՕրեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Հովսեփյանը կիսվել էր մի տեսանյութով, որտեղ ադրբեջանական խնջույքի ժամանակ հայ աղջիկը՝ ում անունը Աիդա է, ծածանում է ադրբեջանական դրոշը։ Ֆեյսբուքյան օգտատերը որոշ ժամանակ փորձել է գտնել այդ աղջկան` պարզելու համար նա իրականում հայուհի է, թե սա ադրբեջանական Բոլիվուդյան հերթական դրամայի շոուն է:
Orer.am կայքը զրուցել է Մարիամ Հովսեփյանի հետ, պարզելու համար թե փնտրտուքներն ինչպիսի արդյունք են ունեցել։
Ֆեյսբուքյան օգտատերը Orer.am կայքին հայտնեց, որ Աիդա անունով աղջկան այդպես էլ չեն գտել և վստահ է, որ սա ադրբեջանական կողմի հերթական սցենարն է և իրականում տեսանյութի աղջիկը որևէ կապ չունի Հայաստանի հետ։
Սոնա Գիշյան