Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է Ռուսաստանի ՊՆ-ին` պնդելով, թե հետ չի քաշվել Փառուխ գյուղից
ОбществоԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղում իրենց դիրքերը «փոփոխությունների չեն ենթարկվել», հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Այսպիսով, ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հերքում է ՌԴ ՊՆ-ի՝ ավելի վաղ արված հայտարարությունը՝ բանակցությունների արդյունքում զորքերը հետ քաշելու մասին։
«Ցավում ենք, որ ռուսական պաշտպանական գերատեսչության հայտարարության կետերը չեն համապատասխանում իրականությանը», — նշել են գերատեսչությունում:
Բացի այդ, Բաքուն հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ հրադադարի ռեժիմը խախտվել է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական կողմը հերքում է նաև ադրբեջանցի զինծառայողների շրջանում վիրավորների մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հաստատվել էր ՌԴ ՊՆ-ի կողմից:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Ավելին՝ այստեղ