Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Իրականության և բլեֆի մեջտեղում. գունավոր ցանկությունների կիզակետում

Ինչպես հայտնի է առաջիկայում կառավարությունը խորհրդարան է ներկայացնելու իր գործունեության ծրագրի կատարման անցած տարվա տարեկան զեկույց-հաշվետվությունը։ Ըստ էության, որպես կանոն, նման զեկույց-հաշվետվություններում կառավարությունները փորձում են հնարավորինս դրական կողմերով ներկայացնել իրենց կատարած աշխատանքները։

Այստեղ կարևոր է ընդգծել, որ ընդհանրապես էական չէ, թե ի՞նչ է հաջողվել անել և ի՞նչ չի հաջողվել կառավարությանը։ Կարևորն այն է, թե ի՞նչ է ստացել դրանից հասարակությունը, այդ ծրագրի կատարման արդյունքում ինչքանո՞վ է բարձրացել երկրի անվտանգությունն և ինչքանո՞վ են սահմաններն ավելի պաշտպանված դարձել, ի՞նչ է փոխվել մարդկանց կյանքում՝ նրանց սոցիալական վիճակը լավացե՞լ է, թե՞ վատացել։ Փաստացի, հենց սրանք են այն հարցերը, որոնք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր առավել քան հետաքրքրում են հասարակությանը։

Այսօր, փաստացի, ունենք մի իրավիճակ, որ կառավարության անցած տարվա գործունեության ծրագրի կատարման արդյունքում ՀՀ անվտանգության մակարդակն ու սահմաններն ավելի ապահով չեն դարձել, քան մեկ տարի առաջ էին։ Խնդիրներն ու մտահոգությունները, որոնք կային նախկինում, կան նաև այսօր։ Ավելին, դրանք ոչ միայն չեն նվազել, մի բան էլ ավելացել են։ Ըստ էության, չեն բարելավվել նաև մարդկանց կյանքի պայմանները, երկրում խորացել է աղքատությունը։ Հասարակության մի ստվար հատվածի եկամուտներն անհամեմատ ավելի դանդաղ են աճել, քան ծախսերը։ Սա վերաբերում է հատկապես նրանց, ովքեր աշխատում են, բայց ստանում են շատ ցածր եկամուտներ։ Ի դեպ՝ այդպիսիք Հայաստանում բավական շատ են. նրանց քանակը հաշվվում է ոչ թե տասնյակ, այլ հարյուր-հազարներով։

Ստացվում է, որ ՀՀ-ում աղքատացել են ոչ միայն չաշխատողները, այլև աշխատողները։ Մինչ մարդկանց եկամուտները չեն ավելացել կամ շատ դանդաղ են ավելացել՝ գները կտրուկ բարձրացել են։ Պաշտոնական տվյալներով, իհարկե, միջին գնաճը Հայաստանում ավելի ցածր է եղել, քան միջին աշխատավարձի աճը, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև կտրուկ թանկացել են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները։ Ըստ էության, եթե միջին գնաճն անցած տարի 7,2 տոկոս էր, միջին աշխատավարձի աճը՝ 7,6 տոկոս, ապա սննդամթերքի թանկացումը հասել էր 13 տոկոսի։

Անկասկած գնաճի ազդեցությունը մարդկանց սոցիալական վիճակի վրա որոշվում է ոչ թե նրանով, թե ինչքանով են էժանացել, ասենք՝ ծաղիկներն ու բույսերը կամ հյուրանոցային ու հանգստի ծառայությունները, այլ նրանով, թե ինչքանով են թանկացել հացը, ալյուրը, մակարոնեղենը, մսամթերքը, յուղերը, կաթնամթերքը, ձուն և բազմաթիվ այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Որքան էլ կառավարությունը փորձի բարձր գնաճը պայմանավորել համաշխարհային գործոններով, դա ոչնչով նրան չի արդարացնում։ Եթե նույնիսկ համարենք, որ գնաճը համաշխարհային երևույթ է, որի դեմ Հայաստանը ոչինչ չէր կարող անել, ապա կառավարության խնդիրն էր՝ մտածել գնաճի ազդեցությունից մարդկանց պաշտպանելու կամ այդ ազդեցությունը թուլացնելու մասին։

Միանգամից հարց է առաջանում, թե ի՞նչ է արել կառավարությունն իր անցած տարվա գործունեության ընթացքում բարձր գնաճի հետևանքներից հասարակությանը, առավել ևս՝ սոցիալական անապահով հատվածին պաշտպանելու ուղղությամբ. ո՛չ աշխատավարձ է բարձրացրել, ո՛չ թոշակ, և ո՛չ էլ նպաստ է ավելացրել։ Ավելին՝ թոշակներն ու նպաստները, պաշտոնական տվյալներով, անցած տարի նվազել են։ 2021թ. միջին կենսաթոշակը Հայաստանում կազմել է 43 հազար 279 դրամ՝ 2020թ. 43 հազար 590 դրամի փոխարեն։ Առաջին հայացքից գուցե տարբերությունը մեծ չէ, բայց դա տեղի է ունեցել անցած տարվա համատարած թանկացումների պայմաններում։ Նույնը տեղի է ունեցել նաև նպաստների պարագայում է. 2020թ. միջին նպաստի չափը եղել է 26 հազար 634 դրամ, իսկ 2021թ.՝ 26 հազար 618 դրամ։

Ըստ էության, դժվար չէ պատկերացնել, թե այս մարդիկ ինչպես են կարողացել իրենց գոյությունը պաշտպանել այդ գումարներով՝ նման բարձր գնաճի պայմաններում։ Անկախ նրանից, թե զեկույց-հաշվետվության մեջ ինչպիսի գունագեղ երանգներով կներկայացվի կառավարության գործունեությունը, այդ գործունեության շատ կարևոր ցուցիչներից մեկն էլ երկրի ժողովրդագրական իրավիճակն է։ Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. երկրից գնացել ու չի վերադարձել ավելի քան 73,5 հազար ՀՀ քաղաքացի։ Նրանք պարզապես արտագաղթել են Հայաստանից։ Կարևոր է արձանագրել, որ նման տեմպերով արտագաղթ ՀՀ-ից շատ վաղուց չէր եղել։ Նույնիսկ այդքան քննադատված նախորդ իշխանության օրոք այնքան մարդ չէր հեռանում երկրից, ինչքան հեռացավ անցած տարի։ Անցած տարի արտագաղթածների թիվը կրկնակի ավելին էր, քան իշխանազավթումից մեկ տարի առաջ էր. 2017թ. Հայաստանից գնացել ու չէր վերադարձել 36,2 հազար մարդ, անցած տարի գնաց և չվերադարձավ ավելի քան 73,5 հազար մարդ։

Իր անցած տարվա գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս՝ կառավարությունը, բնականաբար, այս խնդիրների մասին գերադասել է չխոսել կամ հնարավորինս քիչ խոսել։ Բայց դրանք այն խնդիրներն են, որոնք ցույց են տալիս, թե ինչքանո՞վ է արդյունավետ աշխատել կամ չի աշխատել կառավարությունը։

Տիգրան Մկրտչյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении