Երբեք չեմ ընդունի, որ ես քաղբանտարկյալ եմ եղել, որովհետև իմ պայքարը քաղաքականության համար չի եղել. Առուշ Առուշանյան
Политика«Եկեք մի հստակեցում անենք ես առհասարակ երբեք չեմ ընդունում, որ քաղբանտարկյալ եմ, որովհետև իմ պայքարը քաղաքականության համար չի եղել». Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Գորիսում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը, որը դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ արձակվեց:
«Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք մեր հայրենիքի համար, մեր հայրենիքի պաշտպանության համար, մեր այսօր թշնամու կողմից օկուպացված տարածքները ազատագրելու համար և մեր պայքարը շարունակվում է անկախ ամեն ինչից: Մենք երբեք չենք դադարելու պայքարելուց, որովհետև էտ բարոյական իրավունքը չենք ունենալու, եթե մոռանանք հազարամյակների ընթացքում այդ հողերի համար կյանք տված մեր հայրենակիցներին: Մենք պետք է հիշենք ոչ միայն վերջին պատերազմում ընկած մեր եղբայրներին, այլ առհասարակ այդ հողում հազարավոր տարիներ շարունակ կյանք տված մեր ավագ սերունդներին: Հայրենիքը վեր է ամենքիցս, բոլոր արժեքներից և մենք պետք է պայքարենք, բայց առաջինը պետք է պայքարենք ներքին թշնամու դեմ և հետո արտաքին»,- ընդգծեց Առուշանյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանն այսօր՝ մարտի 28-ին, հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։Նա մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ որպես պատիժ նշանակվեց տեղաման ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով:Բացի այդ, նա մեղավոր ճանաչվեց նաեւ քրեական օրենսգրիք 322-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով: Նաեւ մեղավոր ճանաչվեց նաեւ 113-րդ հոդվածի 2-ր մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 6 ամիս տարի 18 օր ժամկետով, որը սակայն պայմանականորեն չկիրառվեց:
Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։