Ереван, 12.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение


Եթե կառավարությունը` կառավարություն լիներ

Аналитика

Այսօր դեռևս կառավարությունը չի շտապում ասել, թե ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակն ինչպես կազդի ՀՀ տնտեսության զարգացումների և տնտեսական աճի վրա, բայց կասկածից վեր է, որ ազդեցություն լինելու է (իշխանությունները համարում են, որ դեռևս վաղ է գնահատական տալ)։

Ակնհայտ է` սպասվում է, որ Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունները կլինեն համաշխարհային, բայց հիմնականում Ռուսաստանի տնտեսությունից։ Տարբեր գնահատումներով՝ այս տարի Ռուսաստանում տնտեսական անկումը կարող է ընդհուպ մինչև երկնիշ լինել։ Եթե այս ֆոնին հաշվի առնենք, թե ինչպիսին են ՀՀ և ՌԴ տնտեսությունների անմիջական ու ընդգրկուն կապերը, այդ անկումը տարբեր ուղղություններով կփոխանցվի երկու երկրների տնտեսական ու ֆինանսական հարաբերությունների վրա։ Սպասվում է, որ կկրճատվեն ինչպես առևտրաշրջանառությունները, այնպես էլ Ռուսաստանից ստացվող ֆինանսական հոսքերը։ Տնտեսական իրավիճակի վատացման և ռուբլու արժեզրկման հետևանքով դժվարություններ կստեղծվեն արտահանման ու իրացման շուկաներում։

Հաշվի առնելով գոյություն ունեցող բոլոր ռիսկերը՝ ինչպես Համաշխարհային բանկը, այնպես էլ ՀՀ ԿԲ-ն կանխատեսում են, որ այս տարի Հայաստան մտնող տրանսֆերտները կնվազեն շուրջ 20 տոկոսով։ Խոսքը զուտ ռուսական տրանսֆերտների մասին չէ (ՌԴ-ից ստացվող գումարների կրճատումը շատ ավելի մեծ կլինի)։ Տրանսֆերտների 20 տոկոս անկումը վերաբերում է ընդհանուր հոսքերին, թեև հասկանալի է, որ կրճատումը լինելու է հիմնականում ռուսական շուկայի հաշվին։ Անցած տարի տրանսֆերտային հոսքերը կազմել են շուրջ 2 մլրդ դոլար։ Դա նշանակում է, որ ՀԲ և ԿԲ կանխատեսումներն իրականանալու պարագայում պակաս կստացվի գրեթե 400 մլն դոլար։ Եթե նույնիսկ համարենք, որ 400 միլիոնը մեծ կապիտալ չէ տնտեսության համար, ապա չենք կարող նույնն ասել այդ գումարների սոցիալական նշանակության առումով։ Դրանք միջոցներ են, որոնք ստանում են մեր քաղաքացիները և ծախսում իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար։ 400 միլիոն դոլարի սոցիալական նշանակությունը չափազանց մեծ է, ու անհնար է դրա հետ հաշվի չնստել։

Ըստ էության, ինչքան էլ հայտարարվի, որ տրանսֆերտների և հատկապես Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների դերը վերջին տարիներին մեր տնտեսության մեջ նվազել է, ինչը իրականում այդպես է, միևնույն է, դրանց սոցիալական նշանակությունը շարունակում է չափազանց մեծ լինել։ Բազմաթիվ ընտանիքներ իրենց գոյությունը պահպանում են հենց այդ գումարների հաշվին։ Եթե սրան ավելացնենք այլ ոլորտներից, այդ թվում՝ արտահանումից սպասվող ֆինանսական կորուստները, իրավիճակը կարող է շատ ավելի դրամատիկ դառնալ։ Հենց դրա համար էլ զարմանալի չէ, որ այս տարվա Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ հնչող գնահատականները գոնե այս պահին բավական մռայլ են. տնտեսական աճի հավանականությունները գնահատվում են 0-2 տոկոսի սահմաններում։ Կան նաև ավելի հոռետեսներ, ովքեր չեն բացառում, որ տնտեսությունը կրկին կարող է վերադառնալ անկումային վիճակին։

Հստակ պետք է արձանագրենք, որ նման վտանգներ կան, թեև կան նաև դրական հավակնություններ՝ կապված ռուսական շուկայից հեռացած բիզնեսից հետո բացված նոր հնարավորությունների հետ։ Բազմաթիվ արտասահմանյան բիզնեսներ, ինչպես հայտնի է, լքել են ռուսական շուկան, ըստ էության, այսօր նրանց տեղը հիմա բաց է, և այն կարող են լցնել ուրիշները։ Սա իսկապես հնարավորություն է բիզնեսի համար, բայց այդ հնարավորությունից օգտվելուց և ստեղծված իրավիճակն ի շահ մեր տնտեսության ծառայեցնելուց առաջ նախ պետք է ունենալ համապատասխան քանակի և որակի փոխարինող ապրանքներ։ Իսկ այդ որակի ապրանքներ ՀՀ-ն փաստացի չունի, ու ոչ միայն չունի, այլև քայլեր չեն արվում պետության կողմից՝ օժանդակելու բիզնեսի գոնե այն ոլորտներին, որոնք կարող են օգտվել ստեղծված իրավիճակից և ինչ-որ չափով ավելացնել մատակարարումները ռուսական շուկայում։

Փոխարենն անընդհատ ընդդիմությանը տարբեր գնահատականներ ու բացառապես քաղաքական գործընթացներին պարբերաբար գնահատականներ հնչեցնելու զանգվածային քննադատությանը՝ կառավարություն կոչվածը վաղուց պիտի ուսումնասիրեր այդ շուկաները և փորձեր տարբեր գործիքներով օգնել տեղական արտադրողին՝ ընդլայնելու արտադրության ծավալները և ավելացնելու մատակարարումները։ Գաղտնիք չէ, որ շուկայում ազատ տեղերը երկար չեն մնում, դրանք շատ արագ լցվում են այլ մատակարարների կողմից ու եթե մենք չենք կարողանալու օգտվել դրանից, օգտվելու են ուրիշները։

Հակառակ դեպքում, երբ վաղը գա ու տնտեսական տարին ամփոփելու ժամանակ պարզվի, որ նախատեսված տնտեսական աճը կրկին մնացել է թղթի վրա, արդարանալու են, թե ստեղծված իրավիճակում այլ կերպ չէր էլ կարող լինել, կարող էր նույնիսկ ավելի վատ լինել։ Այնինչ՝ վաղվա մասին այսօր է պետք մտածել և, իրավիճակից ելնելով, քայլեր ձեռնարկել։

Տիգրան Մկրտչյան

Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»