Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վրաստան կմեկնի
ПолитикаՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 29-ին աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։