Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно» Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в Москве ЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – Оверчук Представители омбудсмена встретились с задержанными после инцидента в Ереване В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Айвазян МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсис Иран грозит ударами по университетам США и Израиля в регионе Reuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефти Американский университет Армении перешел на дистанционное обучение


Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունն ու «թիթեռնիկի էֆֆեկտը»

Аналитика

Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախում տեղի ունեցող  իրադարձություններն են, մասնավորապես՝ Ադրբեջանի սանձարձակ գործողություններն ու առանց կրակոցի Արցախում նոր տարածքներ զբաղեցնելու տակտիկան։ Չի բացառվում, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ջոկատի առաջին կարևոր տապալված փորձությունն այս փուլում ճակատագրական դառնա Արցախի ապագայի համար։

Ի դեպ՝ նախօրեին ՌԴ ՊՆ-ն փորձեց հաղորդել, որ խաղաղապահ ջոկատին հաջողվել է ադրբեջանական ուժերին հետ ուղարկել Փառուխ բնակավայրից, ու բանակցություններն իրավիճակը կայունացնելու համար շարունակվում են։ Ադրբեջանի ՊՆ արձագանքը չուշացավ, որտեղ ընդգծվում էր, որ ՌԴ ՊՆ հաղորդագրության «որոշ կետեր» չեն համապատասխանում իրականությանը, և ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում ու կից լեռնային շրջաններում «փոփոխություն չեն կրել»: Հավելենք նաև, որ Զաքիր Հասանովը հրամանատարների և շտաբի պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ժամանակակից սպառազինությունը, տեխնիկան և այլ զինատեսակները։

Ընդհանուր առմամբ, արձագանքելով ստեղծված լարվածությանը, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՌԴ-ն անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցը հարկավոր է ուղղել ՌԴ ՊՆ-ին:

Ստեղծված իրավիճակում բավական ուշագրավ էր նաև ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը, որով հայկական կողմը հաստատում է Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ վերահրապարակելով Արցախի քարտեզները ՌԴ խաղաղապահ ջոկատի պատասխանատվության գոտիների հստակեցմամբ։ Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը: «Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչն արտահայտված է կից ներկայացված քարտեզներում: Ակնկալում ենք, որ խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար»։ Պետք է արձանագրենք, որ սա դիվանագիտական բավական կոշտ հռետորաբանություն ունեցող տեքստ է։ 

Ըստ էության, ստեղծված իրավիճակում ՌԴ քայլերի տրամաբանությունը կամ դրա բացակայությունը բացատրելու համար պետք է մանրամասն վերլուծել հարցը, թե ինչպես է ընկալում ՌԴ-ն այս հակամարտությունը և ինչ իրավիճակում է ՌԴ-ն այսօր։ Կարող ենք արձանագրել, որ ՌԴ իշխանական շրջանակները քաղաքականությունը մշակելիս հիմնվում են ինչ-որ ընկալումների վրա, որոնք երբեմն սխալական են։ Ավելին, ՌԴ իշխանությունը նման ընկալումներ ուներ նաև Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելուց առաջ։

Այնուհանդերձ կարևոր է փաստել մի կարևոր հանգամանք. դժվար են հասկանում, որ ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները, որոնք բազմապլան են և շատ լայն։ Ռուսաստանում վստահաբար հասկանում են, որ իրավիճակից գուցե օգտվողներ հայտնվեն, ՌԴ-ում կա վստահություն, որ այդ փորձերը ՌԴ-ի համար կառավարելի են, սակայն Արցախում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ դա միշտ չէ որ այդպես է։ Սակայն այս պահին պետք է նաև արձանագրել, որ ՌԴ-ի համար դա անցողիկ հարց է, ՌԴ-ն չի կարծում, որ Ուկրաինայի պատերազմի այս ամիսների ընթացքում իր համար արմատական իրավիճակներ փոխվեն այլ գոտիներում, ավելի կարևոր է իր ներկայությունն ընդհանուր առմամբ Ղարաբաղում և այն խոշոր աշխարհաքաղաքական խաղը, որում նա ներգրավված է Ուկրաինայում։

Կասկածից վեր է, որ ՌԴ-ի համար հաղթանակն ուկրաինական ճակատում էական է, քանի որ այն կտա շատ հարցերի պատասխաններ։ Բնականաբար, այս փուլում ՌԴ-ն այլ գոտիներում ակտիվ շարժումներ չի անելու, միանշանակ է, որ կա գիտակցում, որ հենց այդ գոտիներում գուցե դրդեն քայլերի։

Կարող ենք փաստել, որ հակամարտության գոտի միայն խաղաղապահներ մտցնելը բավարար չէ: Այս հակամարտությունը ցույց տվեց, որ այն բավականին պայթյունավտանգ է, և չի կարելի թերագնահատել իրավիճակը։ Բայց կա նաև ռեսուրսի խնդիր։ Ուկրաինական պատերազմը նաև հարակից այլ հանգամանքներ է ցույց տալիս ՌԴ արտաքին քաղաքականության վերաբերյալ, որ Հարավային Կովկասում ՌԴ դիրքերն այնքան էլ ամուր չեն և պատերազմի ճգնաժամային իրավիճակում դրանք վերոնշյալ ռեսուրսների բացակայության ֆոնին ավելի են թուլանում ու դառնում ենթակա մանիպուլյացիաների ու անհարկի շահարկումների։

Տիգրան Մկրտչյան

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4%