Մոսկվայի ու Բաքվի համատեղ պատասխանը Հայաստանին
ОбществоLragir.am-ը գրում է՝
Մարտի 28-ի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանը «հող է նախապատրաստում նոր սադրանքների և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման համար»։
Այս իրավիճակում Անվտանգության խորհուրդն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ։ Անվտանգության խորհուրդը, «միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում գործարկել միջազգային զսպման մեխանիզմներ՝ տարածաշրջանում ռազմական նոր էսկալացիան և էթնիկ զտումները կանխելու համար»:
Հայտարարությունը տագնապալի էր, հասարակությունը Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեսավ նախազգուշացում նոր պատերազմի մասին։ Միեւնույն ժամանակ, հայտարարության մեջ առանցքային բառերն էին «խաղաղության պայմանագրի» և զսպման միջազգային մեխանիզմների գործարկման մասին խոսքերը։
Ինչ վերաբերում է մեխանիզմներին, ապա նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի և համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ։ Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություններում չկան զսպման մեխանիզմների և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման մասին հիշատակումներ։
Բայց ի պատասխան Երեւանի երեկվա հայտարարության՝ Բաքուն կրկին հիշեցրել է այն հինգ կետերը, որոնց շուրջ երկար ժամանակ «առաջարկում էր» խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ Մոսկվան արտգործնախարարության մակարդակով հայտարարեց, որ ակտիվորեն կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը «երեք երկրների ղեկավարների առկա պայմանավորվածությունների հիման վրա, այդ թվում՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում»։
Զուգահեռ տեղեկություններ հայտնվեցին Արցախում ռուսական կոնտինգենտի համալրման մասին՝ ռուսական կողմի այս հայտարարությունը թերեւս պատասխան էր հայկական կողմի՝ «զսպման միջազգային մեխանիզմների» վերաբերյալ հիշատակությանը։
Հիշեցնենք, որ Բաքուն հինգ կետերից վերջնագիրը հրապարակեց այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ լրացուցիչ առաջարկներ է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Երեւանը վեհերոտ հայտարարեց, որ կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի ձեւաչափում։ Դրանից հետո Բաքուն անջատեց Արցախի գազը, ռուսական զորքերը հայ դիրքապահներին համոզեցին լքել Փառուխ գյուղը, որից հետո ադրբեջանցիները մտան այնտեղ։
Շարունակությունն՝ այստեղ