Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно» Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в Москве ЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – Оверчук Представители омбудсмена встретились с задержанными после инцидента в Ереване В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Айвазян МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсис Иран грозит ударами по университетам США и Израиля в регионе Reuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефти Американский университет Армении перешел на дистанционное обучение


Թքած ունենալու կլասիկ քաղաքականությունն ու դրա հետևանքները

Аналитика

Հետևելով ֆինանսական դաշտում տեղի ունեցող զարգացումներին` պարզ է դառնում, որ գնաճը կառավարությունը թողել է Կենտրոնական բանկի վրա ու մի կողմ քաշվել։ Ըստ էության, գների կայունության ապահովումն իսկապես ԿԲ-ի գործառույթն է, սակայն դրանում էական դեր ունի նաև կառավարությունը։ Բայց կառավարությունն այդ դերը գցել է իր վրայից։ Ավելին, ֆինանսների նախարարն ասում է՝ գնաճի կառավարումը գտնվում է ԿԲ-ի գործիքակազմում, և ԿԲ-ը նպատակ ունի գնաճը վերադարձնել օրենքով սահմանված շրջակայք։  Նշենք, որ օրենքով սահմանված շրջակայքը 3,5-5,5 տոկոսն է։ Բայց հասկանալի է, որ խոսքը 3,5 տոկոսի մասին չէ։

Մասնագետների բնորոշմամբ՝ լավագույն դեպքում, գնաճը կարող է լինել 5,5 տոկոս։ Սակայն այս պահին նման սցենարն էլ անհավանական է, ու դա կառավարությունը լավ գիտի։ Գիտի, բայց ոչինչ չի անում գնաճը մեղմելու ու ԿԲ-ին օժանդակելու համար։ Չնայած դրա համար ինքն էլ բազմաթիվ լծակներ ունի։

Փաստն այն է, որ կառավարությունը չի կատարում գնաճը մեղմելու իր գործառույթը, իսկ ԿԲ-ն ստիպված է լինում ավելի կոշտ դրամավարկային քաղաքականություն իրականացնել, քան կարող էր իրականացնել, եթե կառավարությունն իր տեղում լիներ, թույլ չտար արհեստական գնագոյացման երևույթներ, որոնք տեսնում ենք շուկայում։ Այնտեղ է հասել, որ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն։ Այդ դեպքում ինչի՞ համար է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որի հիմնական ֆունկցիաներից մեկն էլ անհարկի գների բարձրացում թույլ չտալն է։ Հայտնի բան է, երբ գները բարձրանում են, էական չէ՝ սպառողների շրջանում ի հայտ եկող պանիկան զսպելո՞ւ, թե՞ մեկ այլ պատճառով, այլևս նախկին մակարդակին վերադառնալու հակում չունեն։

Ըստ էության, քանի որ բազմաթիվ ապրանքների շուկաներում նման միտումներ դրսևորվեցին, որը զսպելու ուղղությամբ կառավարությունը ոչինչ չարեց, ԿԲ-ը հարկադրված էր գնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բավական կտրուկ բարձրացման։ Բարձրացումը գուցե այդքան կտրուկ չլիներ, եթե կառավարությունը փորձեր ժամանակին միջամտել և թույլ չտալ արհեստական գնաճի երևույթներ։ Կառավարությունը դա չարեց՝ հարկադրելով գլխավոր դրամատանը ավելի կոշտացնել դրամավարկային քաղաքականությունը։ Սա, իհարկե, նոր երևույթ չէ և նկատվում է արդեն բավական ժամանակ։ Փաստ է, որ Կենտրոնական բանկն ու կառավարությունը դադարել են համահունչ գործել գնաճի հարցում։ Դրանից տուժում է՝ ինչպես սպառողը, այնպես էլ՝ տնտեսությունը։ Չհամակարգված գործողությունների հետևանքով մի կողմից՝ դժվարանում է գնաճի մեղմումը, մյուս կողմից՝ վնասներ է կրում տնտեսությունը։

Ակնհայտ է, որ դրամավարկային քաղաքականության կոշտացումը բերում է տնտեսական գործընթացների դանդաղեցման։ Փողը սկսում է ավելի քիչ շրջանառվել տնտեսության մեջ։ Բարձրանում են վարկերի տոկոսադրույքները՝ զսպելով տնտեսության մեջ դրանց հոսքերը։ Կոնկրետ նմանօրինակ իրավիճակի բախվեցինք նախորդ տարի, երբ ԿԲ-ը մի քանի անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրա հետևանքը եղավ այն, որ տնտեսության մեջ մտնող բանկային կապիտալը կրճատվեց։

Մասնագետները վկայում են, որ դրամավարկային քաղաքականության կոշտացմանը զուգահեռ բանկային կապիտալի հոսքերը տնտեսության մեջ շարունակելու են սահմանափակվել։ Մի բան, ինչն ազդելու է տնտեսության զարգացումների և սպասվող տնտեսական աճի վրա։ Պատճառներից մեկն էլ դա է, որ միջազգային ու տեղական ֆինանսական կառույցները նվազեցնում են մեր տնտեսության աճի հավակնությունները։ Բարձր գնաճը զսպող գործոն է տնտեսական աճի համար, հատկապես, երբ դրա դեմ փորձում են պայքարել միայն դրամավարկային քաղաքականության գործիքներով։

Փաստ է այն, որ գնաճի զսպումն ինքնանպատակ չէ։ Դրանով փորձ է արվում ոչ միայն՝ ապահովել գների կայունությունը, այլև՝ պաշտպանել սպառողներին՝ թանկացումների պատճառով առաջացող սոցիալական հնարավոր հետևանքներից, ինչը բացառապես կառավարության գործառույթն է, իսկ կառավարությունը վաղուց հրաժարվել է այդ գործառույթից։ Դրա համար հարկավոր է, որպեսզի կառավարությունը կատարի իր սոցիալական պարտավորությունները։ Մտածի, եթե ոչ բոլորի, ապա գոնե սոցիալական խոցելի խմբերի եկամուտներն ինչ-որ կերպ ավելացնելու ու գնաճը, թեկուզ մասնակի, պետության հաշվին փոխհատուցելու մասին։ Կասկածից վեր է, որ կառավարության խնդիրն է՝ մտածել այս մարդկանց սոցիալական պաշտպանության մասին, բայց ինչպես տեսնում ենք, կառավարությունն իր տեղում չէ։

Տիգրան Մկրտչյան

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4%