Ереван, 25.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Դեգրադացված ու արժեզրկված հասարակության դառը պտուղները

Аналитика

Ընդհանրապես քաղաքագիտության մեջ կա մի աքսեոմատիկ ճշմարտություն, որի հետ հաճախ ենք առերեսվում տարբեր քաղաքական իրավիճակներում, խոսքն այն մասին է, որ յուրաքանչյուր իշխանության աշխատունակության և ընդհանուր գործունեության որակն ու տեսակարար կշիռը, բացի ուղղակի չափանիշներից, կարևոր է, թե ինչ մեսիջ է տալիս հասարակությանը։ Կարևոր է նաև այն, որ դրանք հասարակության համար կարող են վարքագծային կողմնորոշիչներ և արժեքային նորմեր դառնալ։ Եթե ավելի պարզ, ապա իշխանությունն ուղղակի և անուղղակի տարբեր գործողությունների, հայտարարությունների, ակնարկների միջոցով հանրությանը, նաև արտաքին աշխարհին ցույց է տալիս, թե որոնք են իր առաջնահերթությունները։ Ըստ էության, լավ կառավարել նշանակում է՝ նաև հնարավորինս ճշգրտորեն ընտրել պետության ու հասարակության հիմնական առաջնահերթություններն ու գերակայությունները և առաջնորդվել դրանց համապատասխան ռազմավարությամբ ու ծրագրերով։

Անվիճելի է նաև այն պարզ իրողությունը, որ ցանկացած իշխանության դեմքը բացահայտվում է հենց նրա ընտրած առաջնահերթություններով։ Հենց այդ առաջնահերթությունների գնահատումը թույլ է տալիս նաև հասկանալ, թե ի՞նչն է ավելի կարևոր տվյալ իշխանության համար, օրինակ՝ պետությո՞ւնը, թե՞ իշխանությունն ինքնին, երկրի անվտանգությո՞ւնը, թե՞ իշխող խմբակի պաշտոնների թիվը։ Եթե դիտարկենք այս տրամաբանությամբ, ապա Նիկոլ Փաշինյանն առանց ավելորդ ձևականությունների ցույց է տալիս, որ իրականում թքած ունի ՀՀ-ի ու Արցախի անվտանգության վրա։ Իր քառամյա կառավարման ընթացքում նա քանիցս ապացուցել է, որ իր համար կարևորն ու առաջնայինն իր վարչախմբի պաշտոնների քանակն է ու աշխատած գումարը, մնացածը ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Ասվածի հետ կապված ներկայացնենք երկու բավական թարմ օրինակ, որոնք կփաստեն, որ Նիկոլի համար առաջին հերթին սեփական գահն է կարևոր ու պետական ռեսուրսի մսխումը սեփական քմահաճույքի համար, քան ասենք երկրի անվտանգությունն ու մարդկանց ապահով կյանքը։ Մոտ 10 օր առաջ, երբ Ադրբեջանի զինուժն առանց կրակոցի ներխուժեց Փառուխ ու հաստատվեց Քարագլխում, տրամաբանությունը հուշում էր, որ երկրի ղեկավարությունը և ոլորտի պատասխանատուները պետք է շատ արագ փորձեին ստեղծված իրավիճակի հետ կապված գործընթացներ իրականացնել, սակայն, ինչպես նախորդ տարի մայիսին, երբ ադրբեջանցիները ՀՀ տարածք մտան և 41 հեկտար գրավեցին, այս անգամ ևս ՀՀ իշխանությունները դրսևորեցին հերթական անմեղսունակությունը։ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց Պապիկյան Սուրենին շտապ գնալ ոչ թե Արցախ, այլ Վեդի՝ մասնակցելու հերթական քարոզարշավին։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանական ախորժակն անսահման է, նա միայն Վեդիով չի սահմանափակվում։ Իսկ երեկ արդեն ԱԺ արտահերթով քննարկեցին և շնչակտուր ընդունեցին Վանաձորում սեփական իշխանությունը հաստատելու հերթական հակասահմանադրական նախագիծը։

Պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածը շատ սարսափելի և իր մեջ խորքային վտանգներ պարունակող տենդենցներ ունեցող քայլեր են։ Ըստ էության, սա ուղերձ է ոչ միայն հասարակության համար, այլ նաև արտաքին աշխարհին։ Իշխանության անտարբեր ու թքած ունենալու կրավորական կեցվածքն ուղղակի սիգնալ է նաև հասարակությանը, ով տեսնում և հասկանում է, որ իշխանության համար առաջնահերթությունը ոչ թե երկրի անվտանգությունն է, այլ ճղճիմ պաշտոնները, ինչը հիմք է տալիս թաղվելու սեփական կենցաղային խնդիրների մեջ՝ անտարբերություն ցուցաբերելով Արցախի ու Հայաստանի հետ կատարվողի նկատմամբ։ Միջազգային հանրությունն իր հերթին տեսնում է, որ այս երկրի իշխանության համար կարևորը ոչ թե անվտանգային, ռազմավարական, այլ մունիցիպալ բարձունքներն են։

Ցավով պետք է փաստենք, որ Հայաստանն ու Արցախն այսօր ապրում են աբսուրդում, որի ամեն օրվա ընթացքում Փաշինյանն ամրացնում է սեփական իշխանությունը՝ երկրի անվտանգության թուլացմանը հակադարձ համեմատական կարգով։ Ազգային ողբերգություն է նաև այն, որ հասարակության շատ քիչ մասին է մտահոգում պետության առաջ ծառացած անվտանգային հիմնահարցերը, մնացած մասը՝ ականջալուր լինելով ապիկար իշխանության որդեգրած քաղաքականությանը՝ պետությունն ու պետական արժեքները մղում են հետին պլան։

Արմեն Անանյան

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси