Օր 39. Ինչ է կատարավել վերջին ժամերին
Международные новостиՈւկրաինական կողմն ավելի իրատեսորեն է մոտենում Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակին վերաբերող հարցերին, սակայն պայմանագրի նախագիծը պատրաստ չէ գագաթնաժողովին ներկայացնելու. Մեդինսկի
***
Ուկրաինան մեկ ամսվա ռազմական գործողությունների համար ծախսում է շուրջ 10 միլիարդ դոլար. Զելենսկու գրասենյակ
***
Կիևը ծրագրում է յուրացնել 400 միլիարդ դոլար ռուսական սառեցված ակտիվներից:
Այս մասին հայտարարել է Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։ Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն, այսպես կոչված, Ուկրաինայի վերականգնման հիմնադրամին։
***
Թուրքիայի նախագահն այսօր ասել է, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար, քանի որ սերտ քաղաքական, տնտեսական և պատմական հարաբերություններ ունի նրա, ինչպես նաև Ռուսաստանի հետ։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան զգում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի բացասական հետևանքները, քանի որ դա «Համաշխարհային առևտրի հավասարակշռությունն է խախտում»։
***
Ուկրաինայում հումանիտար իրավիճակի երեկոյան ամփոփում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից.
➖ՄԱԿ-ը չի մասնակցել Մարիուպոլ-Զապորոժիե մարդասիրական միջանցքով քաղաքացիների տարհանմանը` պատճառաբանելով կազմակերպության անպատրաստությունը։
➖Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ցույց տվեցին իրենց անկարողությունը՝ նպաստելու Մարիուպոլից բնակչության տարհանման նախապատրաստմանը։
➖Ուկրաինական կողմը չի կատարել դեպի Մարիուպոլ մարդասիրական միջանցք բացելու իր պարտավորությունները և չի պայմանավորվել դեպի Ռուսաստան խաղաղ բնակիչների համար մեկ մարդասիրական միջանցքի շուրջ։
➖Ազգայնականները ինտենսիվ կրակ են բացել բոլոր ուղղություններով, ներառյալ ենթադրյալ մարդասիրական միջանցքը դեպի Մարիուպոլ:
➖ՌԴ-ն միջանցքներ է բացել Չեռնիգովի, Կիևի, Սումիի, Խարկովի, Մարիուպոլի ուղղություններով։ Ավելի քան 14 հազար մարդ Ուկրաինայից և Դոնբասից մեկ օրում տարհանվել է Ռուսաստան։
Ռուսաստանի ՊՆ-ն` Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության վերջին զարգացումների մասին` այստեղ