Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Ֆրանսիայում
ОбществоԱպրիլի 2-ին Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Ելույթներով հանդես եկան Լէ Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Ներկա էին Սեին-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի ու պրեֆեկտուրայի ղեկավար պաշտոնյաներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառման ընթացքում հնչեցին Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգները։ Արնուվիլի հայկական եկեղեցու հոգևոր հայր Մանուել Հովհաննիսյանի կողմից կատարվեց աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Հնչեցին հայկական դուդուկով կատարումներ և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։