Մեկ ժամում 3 երկրաշարժ է գրանցվել
Международные новостиՃապոնիայի արևմտյան ափին մեկ ժամից քիչ ժամանակում 3 երկրաշարժ է գրանցվել։ Երկրի գլխավոր օդերևութաբանական վարչության հաղորդմամբ՝ ցնցումները տեղի են ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում։
Առաջին երկու ցնցումները տեղի են ունեցել 2 րոպե միջակայքով՝ 10։26-ին և 10։28-ին (Երևանի ժամանակով 5։26 և 5։28-ին), ուժգնությունը կազմել է 4,3 և 4,1 մագնիտուդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավելին՝ այստեղ