Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно» Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в Москве ЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – Оверчук Представители омбудсмена встретились с задержанными после инцидента в Ереване В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Айвазян МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсис Иран грозит ударами по университетам США и Израиля в регионе Reuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефти Американский университет Армении перешел на дистанционное обучение


Տնտեսության անդառնալիության կետը

Аналитика

ՀՀ տնտեսությունը վերջին երկու տարվա ընթացքում գտնվում է խորքային ճգնաժամի մեջ, ավելին, միմյանց հաջորդած արհավիրքները՝ քովիդ, պատերազմ, տնտեսական ռեաբիլիտացիայի բոլոր հնարավորությունները հավասարեցրեց անդառնալիության կետի։  Ըստ էության, ՀՀ տնտեսության աճի պոտենցիալը, մինչև հայտնի իրադարձություններն էլ, բարձր չէր՝ այն գնահատվում էր մոտ 4-4,5 տոկոս։ Ներկայումս այդ պոտենցիալն էլ ավելի է թուլացել։ Ասվածի մասին են վկայում միջազգային, ինչպես նաև տեղական մասնագիտացված ֆինանսական կառույցների գնահատականները։ Այդ կառույցները չեն թաքցնում իրենց մտահոգությունները մեր տնտեսության մեջ առաջիկայում սպասվող ոչ նպաստավոր զարգացումների վերաբերյալ, սակայն կառավարությունը հակված չէ հետևություններ անել։

Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա նման, էկոնոմիկայի նախարարը երկնիշ աճերից չի խոսում, բայց կրկին շարունակում է նույն ոճի մեջ մնալ՝ փորձում է տնտեսությանը «շոկային օպտիմիզմի» մեջ պահել։ Այսօր էլ կառավարության տնտեսական աճի թիրախը չի փոխվել. այն էլի 7 տոկոս է։

Բնականաբար հասկանալի է, որ այս տարվա պետբյուջեն կազմելիս տնտեսական իրավիճակը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրողությունները բոլորովին այլ էին։ Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության բարձր աճեր է արձանագրել (հունվարին՝ 15, փետրվարին՝ 9 տոկոս)։ Հունվարի բարձր ակտիվությունը կապված էր, առաջին հերթին՝ ամանորյա տոնական օրերը կրճատելու և աշխատանքային օրերն ավելացնելու հետ։ Արդեն փետրվարին տնտեսական ակտիվության աճի տեմպն ընկավ։ Ընդգծենք, որ եղած աճի վրա  էական ազդեցություն է թողել այն հանգամանքը, որ անցած տարվա այդ ամիսներին ունեցանք տնտեսական ակտիվության անկում։

Այդ անկման վրա է, որ այս տարի աճ է գրանցվել։ Բայց դրանից պետք չէ շատ ոգևորվել։ Հատկապես, որ նոր խնդիրներն ի հայտ են եկել հիմնականում հունվար-փետրվարից հետո։ Արդեն ունենք առաջին կորուստները. նվազել են արտահանումները ռուսական շուկայում։ Պաշտոնական տվյալներ դեռևս չկան, բայց էկոնոմիկայի նախարարը օրերս մարտի մատակարարումների 30 տոկոս անկման մասին էր խոսում։

Ըստ էության, եթե հաշվի առնենք, որ մեր արտահանման շուրջ 30 տոկոսը հենց ռուսական շուկայում է, ապա կստացվի, որ գործ ունենք մատակարարումների բավական լուրջ ծավալների կրճատման հետ։ Դա կորուստ է ոչ միայն՝ արտահանման, այլև՝ տնտեսության համար։ Իրական հետևանքները տնտեսության վրա կերևան արդեն մարտի ցուցանիշներում։ Ինչքան էլ հիմա իշխանությունները փորձում են թաքցնել հետևանքները և կեղծ օպտիմիզմ հաղորդել տնտեսությանը, տնտեսությունը դրանից չի շահելու։ Ընդհակառակը՝ չհիմնավորված լավատեսությունը կարող է նաև կորուստներ ու վնասներ առաջացնել տնտեսության մեջ։ Դրա հիման վրա մարդիկ կարող են կառուցել իրենց ապագա ծրագրերը ու բախվել չարդարացված լավատեսությունից բխող խնդիրների հետ։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տնտեսական իրավիճակը՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, բարդացել է։ Ըստ այդմ՝ բոլորովին տեղին չէ տնտեսության վիճակն ու զարգացումներն առևտրի կարճաժամկետ հատվածի շրջանառություններով չափելը։

Կառավարության նիստերից մեկի ժամանակ, թեմայի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, Հայաստանում ՀԴՄ-ներով արձանագրված գործարքների թիվն ավելացել է շուրջ 510.000-ով, իսկ դրամաշրջանառությունն աճել է ավելի քան 60 մլրդ դրամով։ Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022թ. մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստան»։ Ի դեպ՝ նախկինում էլ նա բազմիցս այդպիսի փորձեր արել է՝ տնտեսության զարգացումները կապելով ՀԴՄ-ների շրջանառության կարճաժամկետ աճերի հետ։ Փաստն այն է, որ իրականությունն այլ է և գործ ունենք հերթական մանիպուլյացիայի հետ։

Փաստ է, որ առևտրի շրջանառությունների կարճաժամկետ աճեր միշտ էլ կարող են լինել։ Մարդկանց ներհոսքը, որը մարտին ունեցանք, հատկապես՝ Ռուսաստանից ու Ուկրաինայից, բնականաբար, իր ազդեցությունն ունեցել է շրջանառությունների վրա, բայց չպետք է մոռանալ, որ դրանում շատ ավելի մեծ է եղել առևտրային աժիոտաժը, որի հետևանքով սպառողները մի քանի օր շարունակ սրբում էին խանութների ցուցափեղկերը։

Ըստ էության, կառավարությունը չի շտապում վերանայել իր թիրախները, սակայն դա չի նշանակում, թե դրանով լավություն է անում տնտեսությանը։ Հատկապես մասնագիտացված կառույցների գնահատականներից հետո, որոնք գրեթե չեն տարբերվում իրարից։

Տիգրան Անանյան

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4%