Որոշ երկրների համար վիզաների տրամադրումը կկասեցվի. Պուտինը հրամանագիր է ստորագրել
Международные новостиԸստ ռուսական լրատվականների՝ Պուտինը հրամանագիր է ստորագրել անբարյացակամ երկրների համար վիզա չտրամադրելու միջոցների մասին։
«ԵՄ-ի, Դանիայի, Շվեյցարիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Լիխտենշտեյնի քաղաքացիների համար վիզա ստանալու պարզեցված ընթացակարգի մի շարք կետեր կասեցված են: Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, ովքեր անբարյացակամ գործողություններ են կատարում, արտաքին գործերի նախարարությունը կսահմանի անձնական սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար»,-ասվում է հրամանագրում:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ապրիլի 4-ից։