ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԱՊՐԻԼԻ). Հրաբխի ժայթքման արդյունքում զոհվել է մոտ 92000 մարդ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ապուրի համաշխարհային օր, Կորեա՝ Ծառ տնկելու օր, Մալազիա, Հոնկոնգ, Մակաո և Չինաստան՝ Հանգուցյալների հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1840– ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:
1869 –ծնվել է դերասան Արշակ Հարությունյանը:
1913 – ծնվել է նշանավոր դերասան Ազատ Շերենցը:
1920- Ղարաբաղում ընթացել են հայ-ադրբեջանական մարտեր, որոնց ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է մի շարք հայկական գյուղեր, այդ թվում՝ Թալիշը:
1924 –ծնվել է բանաստեղծ, առակագիր, մանկավարժ Վարազդատ Բագրևանդցին (Հակոբյան):
1953- Երևանում բացվել է Հոհաննես Թումանյանի տուն-թանգարանը:
1986 –վախճանվել է նկարիչ Արմեն Չիլինգարյանը:
1993 – վախճանվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը։ – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո հասել են Օմարի լեռնանցք։ Ադրբեջանական բանակը, մեծ կորուստներ տալով, անցել է Մռավի լեռնաշղթան և թողել Քարվաճառի շրջանը։
2006-կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում կայացել է Էնդի Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի առաջին հանրային դիտումը:
2016-Ապրիլ յան պատերազմի ժամանակ գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ հետո՝ ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:
2018- Երևանի կենտրոնում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց, մի քանի քաղաքացիներ, գետնին նստած, պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար գումար են հավաքել։
ԱՇԽԱՐՀ
մ. թ. ա. 56 – Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմել են առաջին Հռոմեական եռապետությունը: 1081 - Ալեքսիոս Ա Կոմնենոսը թագադրվել է որպես Բյուզանդիայի կայսր:
1242 - Չուդսկի լճի վրա տեղի է ունեցել ճակատամարտ Ալեքսանդր Նևսկու ղեկավարած նովգորոդցի-վլադիմիրցիների բանակի և Լիվոնյան օրդենի ասպետների միջև: Դա ստացել է Սառցամարտ անունը:
1340 - Ջիբրալթարի նեղուցում արաբական նավատորմը ջախջախել է իսպանական էսկադրան:
1398 - Գոտլանդ կղզուց գերմանացիները դուրս են մղել պարիտներին՝ վիտալիական եղբայրներին:
1588 –ծնվել է անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը:
1652 -Բարեհուսո հրվանդան է հասել Յանա Վան Ռիբեկի ղեկավարած արշավախումբը:
1722 -ադմիրալ Յակոբ Ռոգտևենի արշավախումբը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել է Զատիկի կղզին:
1732 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարը:
1792 - Ջորջ Վաշինգտոնը ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ կիրառել է վետոյի իր իրավունքը:
1793 -Փարիզում Ժան Պոլ-Մարատը ընտրվել է Յակոբինյան ակումբի նախագահ:
1794 -Փարիզում Ռոբեսպիերի հրամանով մահապատժի են ենթարկվել յակոբինցիների առաջնորդներ Ժորժ Դանտոնը, Քամիլ Դեմուլենը և այլոք:
1815 -Ինդոնեզիայի Սումբավա կղզում ժայթքել է Տամբորա հրաբուխը, որի արդյունքում զոհվել է մոտ 92000 մարդ:
1818-Չիլիի Սանտյագո քաղաքի մոտ Խոսե Մարտի հարավամերիկյան բանակը ջախջախել է իսպանական բանակը: -Փարիզում բարոն Կարլ դե Դրեզը ցուցադրել է իր ստեղծած առաջին երկանիվանի փոխադրամիջոցը, որը հանդիսանում է հեծանիվի նախատիպը:
1895 -Օսկար Ուայլդը դատարանում չի կարողացել ապացուցել զրպարտանքի փաստը և պարտվել է մարքիզուհի Կուինբերին, որը նրան մեղադրել էր հոմոսեքսուալիզմի մեջ:
1908 – ծնվել է ամերիկացի նշանավոր դերասանուհի Բեթ Դեյվիսը:
1908- ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Հերբերտ ֆոն Կարայանը:
1913 -Նիլս Բորն ավարտել է իր՝ «Ատոմների և մոլեկուլների կառուցվածքի մասին» գիտական հոդվածը, որը սկիզբ է դրել քվանտային տեսությանը:
1918 -Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճապոնական բանակի ափհանում Վլադիվոստոկում:
1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադոլֆ Հիտլերը ստորագրել է օրենք, ըստ որի, գերմանական հարձակման գլխավոր նպատակ է դարձել Կովկասի նավթը:
1946- տասնմեկ ամսվա օկուպացիայից հետո խորհրդային զորքը հեռացել է դանիական Բորնհոլմ կղզուց:
1951 -ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մահվան դատավճիռ է կայացրել Ջուլիուս և Էտել Ռոզենբերգների նկատմամբ՝ ԽՍՀՄ-ի համար ատոմային ռումբի հարցով լրտեսության մեղադրանքով:
1955 -Ուինստոն Չերչիլը դադարել է լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ:
1964 – վախճանվել է ամերիկացի ռազմական գործիչ, բանակի գեներալ Դուգլաս Մակարթուրը:
1977 -ԽՍՀՄ-ի Վոլժսկու ավտոգործարանի հոսքագծից իջել է առաջին ВАЗ-2121-ը՝ «Նիվա»-ն:
1992 - Բոսնիա և Հերցեգովինան հայտարարել է Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին, սկսվել է Սարաևոյի շրջափակումը:
1998 - շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում