Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տնտեսությունը «սկում» է, մարդիկ՝ աղքատանում

Խոսելու ենք հանրության համար բավական ցավոտ թեմայի մասին, որի հետ բախվեցինք հայրենի կառավարություն կոչվածի անհեռատես ու փնթի քաղաքականության պատճառով։ Ինչպես հայտնի է յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է իր քաղաքականությունը կազմակերպել այնպես, որ իր քաղաքացու համար ստեղծի կոնֆորտ միջավայր, սակայն վերջին 4 տարիներին մենք պարբերաբար բախվում ենք հակառակ իրողության հետ։ Արդեն հայտնի է, որ սպառվող գազի սակագնի համար ապրիլի 1-ից գործում են նոր սակագներ։ Ըստ էության, ապրիլի 1-ից ինչպես տնտեսությունը, այնպես էլ բնակչությունն ավելի շատ կվճարի սպառած գազի դիմաց (սակագինը թանկացել է 4,7 դրամով. 139-ից 1 խորանարդի գինը դարձել է 143,7 դրամ)։ Մյուս սպառողների համար հազար խորանարդի հաշվով թանկացումը շուրջ 10 դոլար է։ Փաստացի, գազի սակագինն ապրիլի 1-ից բարձրացել է միջին հաշվով 4,1 տոկոսով։

Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե գործ ունենք գնային ոչ այնքան էական աճի հետ, բայց դա էլ բավական է, որպեսզի սպառողները զգան սակագնի բարձրացման ազդեցությունը։ Գազի թանկացումը ևս մեկ հարված է լինելու բնակչության և տնտեսության համար։ Ընդ որում, բնակչությունը տուժելու է՝ ինչպես սպառած գազի սակագինը բարձրացնելու, ինչն ավելացնում է նրանց ֆինանսական բեռը, այնպես էլ՝ ապրանքների ու ծառայությունների թանկացման հետևանքով։ Ըստ էության, տեղի ունեցող գործընթացը սոցիալական առումով հերթական ճնշումն է, որն ավելանալու է այն համատարած գնաճին, ինչը տեսնում ենք ապրանքային շուկաներում ու ծառայությունների ոլորտում։

Հետևելով տեղի ունեցող զարգացումներին` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սակագնի բարձրացման ազդեցությունը մեծ է լինելու հատկապես այն ոլորտներում, որտեղ գազի սպառումն ինքնարժեքում առավել մեծ է, օրինակ՝ ջերմոցային տնտեսությունը։ Ինչպես հայտնի է, այստեղ արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքի մեջ՝ 60, ընդհուպ՝ 70 տոկոսը գազն է։ Սա հատկապես խնդիր է փոքր ջերմոցային տնտեսությունների համար, որոնք առանց այդ էլ ունեն մրցակցային թույլ հնարավորություններ։ Սակագնի հերթական բարձրացումից հետո այդ հնարավորություններն ավելի կնվազեն՝ ստիպելով նրանց մի մասին դադարեցնել գործունեությունը։ Ի դեպ՝ այդպիսի ահազանգեր վաղուց արդեն հնչում են, սակայն ապարդյուն։ Չի բացառվում, որ  պայմանների անհարմարությունից նրանք հրաժարվեն ջերմոցային գյուղատնտեսական մթերքների արտադրությունից։

Ասվածից բխում է, որ գազի թանկացումը բերելու է նաև այդ գյուղմթերքների գների բարձրացման։ Գյուղմթերքի վերամշակման ոլորտում ևս գազի թանկացումից հետո ծախսերը կավելանան՝ հանգեցնելով ապրանքների գների բարձրացման։ Ներքին ու արտաքին շուկաներում սա լրացուցիչ մրցակցային դժվարություններ կստեղծի արտադրողների համար։

Գաղտնիք չէ, որ ՀՀ վերամշակող արդյունաբերության արտադրանքի մատակարարման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Այնինչ ռուսական շուկայում վերջին շրջանում ռուբլու արժեզրկման, տնտեսական գործընթացների դանդաղելու և սպառողների վճարունակ պահանջարկի կրճատման պատճառով, հայաստանյան արտադրողներն արդեն իսկ բախվել են իրացման խնդիրների հետ։ Ըստ էության, գազի թանկացումից թելադրված գների բարձրացումը կավելացնի այդ խնդիրները։ Ընդհանրապես էներգակիրների սակագներով պայմանավորված՝ դժվարությունները վերաբերում են տնտեսության շատ ոլորտներին։

Մի շարք փորձագետներ քանիցս նշել են, որ մրցակցային թույլ հնարավորություններով առանձնացող մեր տնտեսությունը սակագների աճից միայն տուժելու է։ Արտադրողները ստիպված են լինելու բարձրացնել ապրանքների գները, որքան էլ դա հանգեցնում է իրացման շղթաների խաթարման և սպառման ծավալների կրճատման։ Ինչպես հայտնի է ՀՀ տնտեսության տեխնիկական վերազինման մակարդակը շատ ցածր է, որը կարող էր թույլ տալ կլանել արտադրության ինքնարժեքի վրա նման ճնշումները։ Այսօր տնտեսության մեջ քիչ են ներդրումները, դրան գումարած շատ հաճախ անհասանելի են նաև վարկերը։

Ամփոփելով արձանագրենք ռիսկային մի քանի դրույթներ ևս. թանկացումների, առավել ևս՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների համատարած բարձրացումների պատճառով մարդկանց ծախսերն անընդհատ ավելանում են, իսկ եկամուտները չեն աճում կամ դրան համարժեք չեն աճում։ Իշխանությունները վաղուց դադարել են մտածել մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու մասին։ Սոցիալական վիճակը երկրում վերջին տարիներին մեծ տեմպերով վատանում է, բայց դրան դիմակայելու և հետևանքները մեղմելու ուղղությամբ քայլեր գրեթե չեն արվում։

Տիգրան Մկրտչյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении