Օր 43. Պատերազմը շարունակվում է. ինչ է կատարվել գիշերը ու դրանից առաջ
Международные новостиԱՄՆ-ը և դաշնակիցները կձգտեն ի վերջո Ռուսաստանին զրկել նավթի և գազի արտահանումից ստացված ցանկացած եկամուտից, ասում է Սպիտակ տունը:
***
ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել, Վաշինգտոնը զորքեր չի ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար, հայտարարել է Սպիտակ տունը։
***
Մակրոնն ասել է, որ ճիշտ է համարում Պուտինի հետ երկխոսություն պահպանելը, իսկ Լեհաստանի վարչապետի քննադատությունը իր և Պուտինի միջև երկխոսության վերաբերյալ «անհիմն» և «վրդովեցուցիչ» է անվանել։
***
Ռուսաստանից գազի մատակարարման էմբարգոն այս պահին չի քննարկվում, ասել է Իտալիայի վարչապետը։
***
Խորվաթիան կվտարի ՌԴ դեսպանատան մի քանի աշխատակցի։
***
ԱՄՆ-ն Ուկրաինային 100 Switchblade կամիկաձե-ԱԹՍ է փոխանցելու։
Ամերիկացի զինվորականները մի փոքր խումբ ուկրաինացի գործընկերների սովորեցնում են աշխատել դրանց հետ․ ուկրաինացի զինվորականները անցած աշնանից ի վեր մասնագիտական պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, ասել են Պենտագոնում։
***
ՄԱԿ-ում վաղը որոշում կկայացնեն Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին։ Բանավեճ չի նախատեսվում, որոշման համար կպահանջվի նիստի մասնակիցների ձայների երկու երրորդը։
***
Ռուսաստանը գազ կարտահանի այլ երկրներ, եթե Եվրոպան հրաժարվի դրանից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տասնամյակներ շարունակ պատժամիջոցների տակ ենք ապրում, սովոր ենք։ Ինչ վերաբերում է գազին, ապա կփորձենք այն արտահանել այլ երկրներ, գազի կարիք շատերն ունեն», — ասել է նա։
***
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ։
Մասնավորապես, սառեցվել են ռուս պաշտոնյաների ամերիկյան ակտիվները։
***
Պուտինի խոսնակ Պեսկովը չի բացառել, որ ՌԴ֊ն կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները արևմտյան երկրների հետ, եթե ռուս դիվանագետներին արտաքսելու պրակտիկան շարունակվի։
***
Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 80 ռուբլի։
***
Արտասահմանյան լրատվամիջոցները երկու օր անց ճանաչել են ռուս զինվորականների սպանության տեսագրության իսկությունը. The New York Times-ը հայտնել է, որ տեսանյութն իսկապես ցույց է տալիս մարտի 30-ին ուկրաինական զորքերի դարանակալած ռուս զինվորների սպանությունը:
Շարունակությունն՝ այստեղ