Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից. Ադրբեջանի ԱԳՆ
ПолитикаԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, գրում է Interfax-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հանդիպումը համարում է «կարևոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում»։ «ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է տարածաշրջանի ապագա զարգացումն ապահովելու խաղաղության և անվտանգության պայմաններում և բխում է Բաքվի շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ հանդիպման արդյունքներով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներին սկսել աշխատանքը ապագա խաղաղության պայմանագրի շուրջ՝ հիմնված մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից ներկայացված նախաձեռնության և ներկայացված հիմնարար սկզբունքների վրա։
Շարունակություն՝ այստեղ