Ռուսական նախազգուշացում Հայաստանին
АналитикаՀայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՏՄ դաշնակիցներից ակնկալիքներ ունի։ Երևանում երեկ կազմակերպվել էր եվրասիական փորձագիտական ակումբի «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների» համատեքստում թեմայով քննարկումը։ Այդ քննարկման ընթացքում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, թե Մոսկվայում հասկանում են, որ Ռուսաստանին մեկուսացնելու գիծը կիրականացվի նաև դաշնակիցների միջոցով, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների։
- Մենք ակնկալում ենք, որ մեր շահերի ընդհանրությունը մեր տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն ըմբռնում, որ պետք է միասին մնալ, միասին զարգանալ,- ասել է դեսպանը՝ նշելով, որ Մոսկվան այս առումով ակնկալիքներ ունի իր դաշնակիցներից և համոզված է, որ բոլոր ուղղություններով կգտնվեն անհրաժեշտ լուծումները։
Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները չեզոք դիրք են գրավել, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և այլ կառույցներում բոլոր քննարկումների ժամանակ ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։
Ըստ էության, ռուս-ուկրաինական պատերազմը նաև ստիպել է ռուսական կողմին առավել մեղմ վերաբերմունք դրսևորել իր դաշնակիցների՝ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ։ Այս ամենը, իհարկե, երկար տևել չի կարող, պատերազմից հետո անկախ դրա ելքից, Ռուսաստանը հիշեցնելու է նախկին կամ գործող դաշնակիցների վարքը տարբեր փուլերում և հաշիվ է պահանջելու ցանկացած առանձին դրվագներով։
Շարունակությունն՝ այստեղ