Կադիրովը հայտարարել է Մարիուպոլն 98%-ով ազատագրելու մասին
Международные новостиՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Մարիուպոլն այս պահին 98%-ով ազատագրված է։
Շրջանի ղեկավարի խոսքով՝ այժմ ուկրաինական զինված ուժերը առանձին ամրացված ապաստարաններում են։ Կադիրովն ընդգծել է, որ Մարիուպոլում հատուկ գործողության եզրափակիչ փուլը բարձրացվել է բոլոր ներգրավված ջոկատների հրամանատարների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Վերջնական հարձակման վերաբերյալ Կադիրովը գործողությունների ծրագրին իր առաջարկներն արել է, երբ թեմայի քննարկումը տեղի է ունեցել Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովի և 8-րդ բանակի հրամանատար, ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչևի մասնակցությամբ։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին