Էրդողանը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ լինել
Международные новостиԹուրք քաղաքական գործիչները կողմ են արտահայտվել իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում կարծում են, որ Էրդողանը շատ ավելին է արել Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու համար, քան ժամանակին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը լուծելու համար: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համաձայն է ԱԶԿ գործադիր կոմիտեի անդամի հետ։
Hurriyet թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ Օբաման «ըստ էության ոչինչ չի արել»։
«Սակայն մեր նախագահը շատ ավելին է արել, ուստի նա արժանի է Նոբելյան մրցանակի»,- ասել է նախարարը։
Ըստ ՏԱՍՍ-ի, Էրդողանը, բազմիցս հայտարարել է, որ չի ընդունի մրցանակը, եթե իրեն շնորհեն այն։