Նկարիչ Իվ Քլայնի կողմից տրված անդորրագիրը աճուրդում 1,06 միլիոն եվրոյով է վաճառվել
КультураՆկարիչ Իվ Քլայնը 1958թ․ բացեց «Դատարկություն» անվանումով ցուցահանդեսը, որտեղ նա մեծ պահարան տեղադրեց դատարկ սենյակում։ Հազարավոր այցելուներ եկան փարիզյան պատկերասրահ՝ տեսնելու դատարկությունը:
Ցուցադրության հաջողությունից հետո ֆրանսիացի նկարիչը եւս մեկ քայլ կատարեց՝ կոլեկցիոներներին հնարավորություն տալով մի շարք գոյություն չունեցող եւ ամբողջովին կոնցեպտուալ տարածքներ ձեռք բերել մաքուր ոսկու դիմաց:
Մի քանի գնորդներ ընդունեցին նրա առաջարկը։ Եվ Քլայնի մահից գրեթե 60 տարի անց նրա գրած անդորրագրերից մեկը ավելի քան 1,06 միլիոն եվրոյով վաճառվեց Փարիզի Sotheby's աճուրդում՝ ապացուցելով նրա արվեստի անտեսանելի գործերի սեփականության իրավունքը:
Անդորրագիրը սեփականության իրավունք է տալիս Քլայնի երեւակայական տարածություններից մեկի հանդեպ, որը նա անվանել է «Ոչ նյութական պատկերային զգայունության գոտիներ»: Անդորրագիրը, որը բանկային կտրոն է հիշեցնում, ստորագրված է նկարչի կողմից եւ թվագրված է 1959թ․ դեկտեմբերի 7-ով։