Բրիտանական հետախուզությունը նշել է՝ որն է ռուսական զորքերի հիմնական նպատակը
Международные новостиՈւկրաինական պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն էր, նշում է բրիտանական հետախուզությունը, գրում է korrespondent-ը։
Նշվում է, որ այդ փորձերը դեռևս հանդիպում են Ուկրաինայի դիմադրությանը։ Նրանք նաև կարծում են, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինացի խաղաղ բնակչությանը։ Ըստ հետախուզության՝ ռուսական զորքերը դեռևս կենտրոնացած են Դոնբասում, Մարիուպոլում և Նիկոլաևում, ՌԴ ռազմածովային ուժերի աջակցությամբ, Ուկրաինայի տարածքում թեւավոր հրթիռների հարձակումները շարունակվում են։ Բացի այդ՝ ակնկալվում է, որ Ռուսաստանի ավիացիոն գործունեությունը Ուկրաինայի հարավում և արևելքում կավելանա:
Նշենք, որ ըստ Գլխավոր շտաբի ամփոփագրի՝ ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս՝ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա հետագա հարձակման համար։