Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном FT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретов Иран начал экспорт нефти после прекращения американской блокады В реке Памбак обнаружено тело 7-летней девочки Россельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе


ՀՀ մեռնող տնտեսության «դոմինոյի էֆեկտը»

Экономика

Վերջի շրջանում շատ է խոսվում այն մասին, ոչ Հայաստանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է գտնվում։ Այդ մասին պարբերաբար նշում են և՛ ՀՀ փորձագիտական հանրույթը, և՛ միջազգային բավականին հեղինակավոր մի շարք կառույցներ։ Փաստն այն է, որ հետքովիդյան և հետպատերազմյան շոկից ՀՀ տնտեսությունը չի կարողանում ուշքի գալ, իսկ իշխանությունները ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ստեղծված իրավիճակում համապատասխան լուծումներ և կարգավորումներ գտնելու համար:

Այս օրերին ՌԴ նկատմամբ իրականացվող կոշտ պատժամիջոցները, մատակարարման շղթաների խաթարումները, միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորված գնաճային միջավայրն ու գնաճային սպասումները, զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա։ Այդ ազդեցությունների հետևանքով կտուժեն տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Միակ բացառությունը գյուղատնտեսությունն է, որտեղԿենտրոնական բանկը նույնիսկ հավելյալ աճի հնարավորություն է տեսել։ Նշվում է, որ այլ գործոնների թվում՝ գյուղատնտեսության վրա դրական ազդեցություն կունենա այն, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացման հետևանքով արտագնա աշխատանքի մեկնողների մի մասն այս տարի կմնա Հայաստանում և կներգրավվի գյուղատնտեսական աշխատանքների մեջ։

Ըստ էության նման մոտեցման համար գուցե հիմքեր կան, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ դրա հավանականությունը շատ ցածր է։ Այդ են վկայում, թերևս, 2020թ. գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները։ Համավարակի պատճառով այդ տարի շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ զրկվեցին սեզոնային աշխատանքի մեկնելու հնարավորությունից։ Այլ աշխատանք չլինելու պատճառով, թվում էր, թե նրանք պիտի ներգրավվեն գյուղատնտեսության մեջ։ Հատկապես որ, դրան աջակցում էր նաև կառավարությունը՝ տրամադրելով ֆինանսական և վարկային օժանդակություն գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Բայց տարեվերջին պարզվեց, որ գյուղատնտեսության արտադրության ծավալները նվազել են։ Այդ տարի 4 տոկոսից ավելի անկում գրանցվեց, այն էլ՝ նախորդ տարվա անկումից հետո։ Քիչ հավանական է, որ այս տարի իրավիճակը կարող է փոխվել։ Նույնիսկ արտագնա աշխատանքի չմեկնելը բավարար պայման չէ, որ այդ քաղաքացիները կներգրավվեն գյուղատնտեսության մեջ, կընդլայնեն ցանքատարածությունները և կնպաստեն գյուղմթերքների արտադրության ծավալների ավելացմանը։ Առավել ևս, որ այս տարի ոլորտի խնդիրներն անհամեմատ ավելացել են՝ կապված պարարտանյութերի, սերմերի, վառելիքի գների կտրուկ բարձրացումների հետ։

Ընդհանուր ստեղծված այս ֆոնին՝ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել որոշակի օժանդակություն ցուցաբերել պարարտանյութերի գների սուբսիդավորման տեսքով։ Բայց անգամ դրանից հետո պարարտանյութը շարունակելու է թանկ հաճույք լինել բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար։ Կարևոր է արձանագրել, որ այն խնդիրները, որոնք կանգնած են գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների առաջ, սպառնում են հանգեցնել ցանքատարածությունների կրճատման։ Ցածր արտադրողականության պայմաններում դա բնավ ոլորտում արտադրության ծավալների ավելացման օգտին չէ, որքան էլ անցած տարի գյուղմթերքների շուկայում ձևավորված բարձր գները խթանող գործոն են գյուղատնտեությամբ զբաղվելու համար։

Ի դեպ փաստենք նաև, որ ըստ էության մտահոգիչ են ԿԲ սպասումներն արդյունաբերության ոլորտում։ Այստեղ անկում է կանխատեսվում հանքարդյունաբերության և մշակող արդյունաբերության ճյուղերում սպասվող բացասական ազդեցությունների հետևանքով։ Հանքարդյունաբերության հետ կապված մտահոգությունները գալիս են «Թեղուտից», որը հայտնի ու անհայտ պատճառներով դադարեցրել է գործունեությունը։ Առայժմ պարզ չէ նաև, թե այն երբ կարող է վերսկսել աշխատանքը, հավելենք, որ խնդիրները կապված են բանկային համակարգի և պատժամիջոցների հետ։

Ըստ էության՝ մշակող արդյունաբերության ճյուղում պատժամիջոցներով պայմանավորված ռիսկեր չկան, բայց ռիսկեր կան մատակարարման շղթաներում։ Սպասվող անկումը փոխկապակցված է խմիչքների, մասնավորապես՝ կոնյակի, սննդամթերքի, հիմնային մետաղների և մշակող արդյունաբերության մի շարք այլ ճյուղերում առաջացած ոչ նպաստավոր իրավիճակների հետ։

Հատկանշական է, որ Կենտրոնական բանկը վերապահումներ ունի նաև շինարարության ոլորտի նկատմամբ։ Այստեղ ևս ավելի ցածր աճ է սպասում։ Շինարարությունը կտուժի առաջին հերթին՝ կապիտալի հոսքերի դանդաղելու հետևանքով։ Անորոշությունները, ԿԲ կարծիքով, ստիպելու են ներդրողներին հետաձգել իրենց մտադրությունները։ Դա կհանգեցնի աճի տեմպի անկման, բայց աճ այնուհանդերձ կլինի։ Ամփոփելով ընդգծենք, որ ակնկալվում է, որ ոլորտի ակտիվությունը կպահպանվի երկու հիմնական գործոնների՝ բնակարանային շինարարության և պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի հաշվին։

Տիգրան Դավթյան

Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России