Խոշոր հրդեհ՝ Մարգարյան հիվանդանոցում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ
ОбществоԱյսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 03:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի 1-ին հարկում կրակ է նկատվում: Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8, թիվ 1, թիվ 3, թիվ 2 և թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքերլ են ծննդատան աշխատակիցները: Ամբողջությամբ այրվել է կապի սենյակը՝ իր գույքով:
Ավելին՝ այստեղ