Հայաստանը կա, Արցախը կա եւ ընդմիշտ լինելու է. Գյումրիի Անդրանիկ Զորավարի պուրակում տեղադրվեց Արցախի դրոշը
ОбществоԳյումրիի Անդրանիկ Զորավարի պուրակում մի խումբ քաղաքացիներ տեղադրեցին Արցախի դրոշը:
«Շատ խորհրդանշական դրոշը տըեղադրեցինք Անդրանիկ Զորավարի պուրակում, որտեղ Անդրանիկ Զորավարի արձանն է, ինչպես նաեւ հայ ազատագրական շարժման հայդուկների կիսանդրիները: Տարոսը բոլոր քաղաքներին, Հայաստանը կա, Արցախը կա եւ ընդմիշտ լինելու է»,-ասաց նախաձեռնության մասնակից Կարապետ Պողոսյանը:
Նշենք, որ ընդդիմությունը ապրիլի 5-ին կոչ էր արել Հայաստանի բոլոր քաղաքներում տեղադրել եւ ծածանել Արցախի Հանրապետության դրոշը: Նշենք, որ Արցախի դրոշն արդեն ծածանվում է Երեւանում, Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում: