Ուիլ Սմիթն արձագանքել է Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին մասնակցելու արգելքին
КультураՀոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթն արձագանքել է Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում նաև «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությանը մասնակցելու արգելքին, հաղորդում է Page Six-ը։
«Ես ընդունում և հարգում եմ Ակադեմիայի որոշումը», - մեջբերում է պարբերականն օսկարակիր դերասանի խոսքը։
«Օսկար» կինոմրցանակի հանձնման 94-րդ արարողության ժամանակ հաղորդավար Քրիս Ռոքին հարվածելուց հետո Ամերիկյան կինոակադեմիան արգելել է դերասան Ուիլ Սմիթ առաջիկա 10 տարվա ընթացքում մասնակցել իրենց միջոցառումներին։ Ինչպես հայտնել են Ամերիկյան կինոակադեմիայում, այս որոշումն ուղղված է իրենց «անդամների ու հյուրերի անվտանգության պաշտմանմանն ու ակադեմիայի հանդեպ վստահության վերականգնմանը»։
Հիշեցնենք, որ որ դերասաններ Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը վիճաբանել էին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ռոքը բեմ էր բարձրացել հայտարարելու «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին:
Իր ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի «զարմանալի, շատ կարճ մազերի» մասին, որը նրան հիշեցրել է «Զինվոր Ջեյն» ֆիլմը։ Ջադա Սմիթը նախկինում խոստովանել է, որ տառապում է ալոպեցիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը հանգեցնում է մազաթափության։ Սմիթը սկզբում զուսպ ծիծաղել է, իսկ հետո բարձրացել է բեմ ու բռունցքով հարվածել Ռոքի դեմքին։ Այդ պահին հեռարձակումն անջատվել է։
Ավելի ուշ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր պահվածքի համար և հայտնել Ամերիկյան կինոակադեմիան լքելու որոշման մասին։