Արցախից հաղորդագրություն են տարածել
ОбществоԱպրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1015 զանգ:
Արցախի ԱԻ պետական ծառայությանից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 6 դեպք, որից 2-ը օժանդակ շինությունում, 2-ը աղբանոցում, 1 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում հրդեհը ժամանակին մեկուսացվել է՝ տուժածներ չկան:
Արձանագրված բոլոր հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում ԱՀ Մարտակերտի և Ասկերանի շրջաններից, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, գնդիկաբեկորային 3 ավիառումբ, 26 արկ, 23 ձեռքի և 37 նռնականետի նռնակ:
Շարունակությունն՝ այստեղ