ՌԴ-ն վերացրեց եռակողմ հայտարարությունը
ПолитикаLragir.am-ը գրում է՝
Ռուս խաղաղապահներն արգելել են ՀՀ ԱԺ Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքների պատգամավորների մուտքը Արցախ։ Պատգամավորներին այդպես էլ ռուս զինվորականները բացատրություն չեն տվել, թե որն է պատճառը։ Մուտքի արգելքը վերացված չէ մինչ այժմ։
Պատգամավորները հայտարարում են, թե դա Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածության արդյունք է, նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, թե այդպիսով խաղաղապահներն ընդդիմադիր պատգամավորներին փրկել են Արցախում սպասվող սադրանքներից։ Ռուսանպաստ այս ընդդիմադիրներին կարելի է հասկանալ՝ նրանց վերջին տարիների քաղաքական ողջ «հայեցակարգը» փլուզվել է ռուս զինվորականների մի գործողությամբ, ինչը դժվար է խոստովանել։
ՀՀ ԱԳՆ-ն ու վարչապետը հայտարարել են, որ պատգամավորների մուտքի արգելքը Արցախ հակասում է եռակողմ հայտարարության դրույթին, որը վերաբերում է Լաչինի միջանցքով Հայաստանի ու Արցախի միջեւ անխափան տեղաշարժին։ Թե ինչ է արվում այս խոչընդոտը վերացնելու համար՝ դեռեւս տեղեկություններ չկան։
Շարունակությունն՝ այստեղ