ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղ բանակցությունների հարցում․ Պետդեպ
Международные новостиԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն Twitter-ում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրատարակությունը հավելում է, որ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին, որպեսզի քննարկեն, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է լավագույնս աջակցել այս գործընթացին։
Նշենք, որ Շոֆերն արդեն բանակցություններ վարել է Երեւանում։