Հայաստանի վարչապետը բացեիբաց խոսեց այն մասին, որ պաշտոնական Երևանն ընդունում է մեր առաջ քաշած սկզբունքները․ Ալիև
Международные новости«Հայաստանի վարչապետը բացեիբաց խոսեց կարգավորման գործընթացի և Երևանի կողմից Ադրբեջանի առաջ քաշած հինգ սկզբունքների ընդունման մասին։ Սա իսկապես ևս մեկ շրջադարձային կետ է այս գործընթացում»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը դրական է գնահատել ՀՀ վարչապետի հետ Բրյուսելում բանակցությունների արդյունքները։ «Այս մասին ես հանրությանը տեղեկացրել եմ ապրիլի 12-ին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը նույնպես բացեիբաց խոսեց կարգավորման գործընթացի և Երևանի կողմից Ադրբեջանի առաջ քաշած հինգ սկզբունքների ընդունման մասին։ Սա իսկապես ևս մեկ շրջադարձային կետ է այս գործընթացում: Կարծում եմ՝ դրանք դրական մեկնաբանություններ են։ Հիմա երկու կողմերի այս պաշտոնական հայտարարությունից հետո մենք պետք է բանակցային սեղանի շուրջ ապացուցենք գործընթացի լրջությունը։ Այստեղ մենք մեծ հույսեր ենք կապում Եվրամիության, հատկապես նախագահ Շառլ Միշելի ջանքերի հետ, ով ակտիվորեն ներգրավված է: Նա արդեն լավ ծանոթ է բանակցային գործընթացին։ Կարծում եմ՝ սա շատ խոստումնալից միջավայր է ստեղծում հաջող բանակցությունների համար»,֊ասել է Ալիևը։