Գալկինը հերքել է Իսրայելում տեղի ունեցած սպանությանն իր մասնակցության մասին լուրերը
LifestyleՀեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը սոցիալական ցանցերում դժգոհել է ռուս լրագրողների «պատվիրված ստերից»։ Կատակերգուին հատկապես զայրացրել է իսրայելցի ծանոթի սպանությանն իր ենթադրյալ մասնակցության մասին լուրերը, ինչպես նաև երգչուհի Ալլա Պուգաչովայի առողջական խնդիրների մասին տեղեկությունը։
«Իմ մասին Ռուսաստանում պատվիրված ստերի մակարդակն արդեն հասել է իր ապոթեոզին։ Հասկանում եմ, որ ինձ նսեմացնելու, կեղտի հետ խառնելու, ցույց տալու, թե ինչքան վատ է ինձ համար այստեղ, թիմ ունեք։ Ես ինձ լավ եմ զգում»,- ասել է Գալկինը:
Նրա կարծիքով, ԶԼՄ-ները միտումնավոր կեղծ տեղեկություններ են տարածում այն մասին, որ Գալկինը «գնում է վարսավիրանոց և բողոքում», որ իր երեխաները չեն կարողանում տեղավորվել իսրայելական դպրոցում, իսկ Պուգաչովան գտնվում է նախաինֆարկտային վիճակում։