ԱՄՆ-ը չի նախատեսում մասնակցել Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանմանը
Международные новостиԱՄՆ-ը չի ծրագրում մասնակցել Մարիուպոլից խաղաղ բնակչության հնարավոր տարհանմանը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։
«ԱՄՆ-ը չի լինի հողի վրա՝ տարհանմանը օգնելու համար», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաև հավելել է, որ տարհանման ժամանակ օդում էլ ամերիկյան զորքերը աջակցություն չեն ցուցաբերի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիուպոլից 140 խաղաղ բնակիչ է տարհանվել։