Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ էական են․ Լավրով
Международные новостиՄիջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ էական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, բայց կան շատերը, ովքեր պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ վտանգը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները հաստատել են միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին թեզը։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Մենք դրանից ենք ելնում: Եվ ես իսկապես չէի ցանկանա, որ հիմա, երբ, ինչպես ասացիք, վկայակոչելով հարգելի քաղաքագետներին, երբ ռիսկերն իսկապես շատ ու շատ էական են, իսկապես ցանկալի չէր լինի, որ այդ ռիսկերը արհեստականորեն ուռճացվեին, իսկ դրա ցանկացողները քիչ չեն։ Վտանգը լուրջ է, այն իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է նախարարը։