Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Վրաստանը մեզ օգնեց, Ղազախստանը, Թուրքմենստանն ու Իրանը՝ ցավոք ոչ․ Ալիև
Международные новости«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք մեր վրացի ընկերներին խնդրեցինք փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին։ Մենք նաև խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել այն ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար , նրանք դա արեցին, և մենք երախտապարտ ենք նրանց», -ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, մեջբերում է APA֊ն:
Նա նշել է, որ այն ժամանակ Բաքուն նամակ է հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ ռուսական զենքով բեռնված ինքնաթիռներին մուտք գործել Հայաստան։
«Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք սրտի, այս ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտվել են այս երկրների տարածքներից։ Այդպես էլ եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այս կողմը։ Բայց Հայաստանը կարծում էր, որ ռուսական բանակը պետք է գա, կռվի և պաշտպանի նրանց, բայց դա տեղի չունեցավ»,- ասել է Ալիևը։