Նվիրում Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին
КультураԱպրիլի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվեց «Երգի և գործի վարպետը» խորագրով հուշ ցերեկույթ՝ նվիրված անվանի հայկոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավո րքաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին:
Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վ. Բալյանի ծննդյան տարեդարձին այս տարի առաջին անգամ ներկա չէր ինքը՝ Մաեստրոն:
Միջոցառման հյուրերն էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, ականավոր երաժիշտներ և մշակութային գործիչներ: Մեծ արվեստագետի և անհատի հետ ունեցած համագործակցության և բարեկամության մասին անմիջական հուշերով կիսվեցին տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ԵՊԿ պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Ալինա Փահլևանյանը, սիրված երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը և կոմպոզիտորի որդին՝ ճարտարապետ Կարեն Բալյանը:
Ցուցադրվեցտուն-թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի պատրաստած «Երգի և գործիվարպետը» խորագրով փաստագրական տեսաշարը, որում տեղ էին գտել Վ. Բալյանին առնչվող բացառիկ նյութեր թանգարանի արխիվից:
Համերգային բաժնում հնչեցին Մաեստրոյի թե՛ նշանավոր և թե՛ հազվադեպ կատարվող ռոմանսները: Ելույթ ունեցան մեներգիչներ ԴիանաՀարությունյանը (սոպրանո) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)՝ ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ:
Հուշցերեկույթի ավարտին անսպասելի անջատվեց էլեկտրականությունը, և հյուրերը բջջային հեռախոսների լույսերի ներքո, կիսամութ դահլիճում միաձայն երգեցին Մաեստրոյի «Ամպեց, կորավ լուսընկան» երգը: