ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՄԱՅԻՍԻ). Աղետի է ենթարկվել Սոչի-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Մամուլի ազատության միջազգային օր, Լռության միջազգային օր, Արևի միջազգային օր, Լեհաստան՝ Սահմանադրության օր և Լեհաստանի թագուհի սուրբ Մարիայի օր, Սիերրա-Լեոնա՝ Անկախության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Ճապոնիա՝ Սահմանադրության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1957-վախճանվել է հայագետ Գրիգոր Ղափանցյանը։
1988-ԽՍՀՄ ՆԳ ստորաբաժանումները մտցվել են ԼՂՀ-ի Հադրութի շրջանի՝ խառը բնակչություն ունեցող Թութ գյուղ, որպեսզի կանխվեն ազգամիջյան ընդհարումները։
1989-սկսվել է համընդհանուր գործադուլ ԼՂՀ-ում, միաժամանակ ցույցեր են սկսվել Հայաստանում՝ պահանջելով ԼՂՀ-ի հանձնում Հայաստանին։
2001- Ալավերդու Ակներ թաղամասում տեղի է ունեցել ընդհարում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարոզիչների և տեղի ազգաբնակչության միջև:
2006- գիշերը Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը: Օդանավում եղել է 113 մարդ, բոլորը զոհվել են:
2007- Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հանդիսությամբ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսին շնորհվել է Ամերիկայի հայկական համագումարի «Հենրի Մորգենթաու» մրցանակը:
2011-Բրյուսելում հիմնադրվել է միջխորհրդարանական նոր կառույց` «Եվրանեսթ»-ը, որը միավորում է Եվրոպական խորհրդարանի եւ Արևել յան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները:
2017-Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից գործադուլ է հայտարարել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը:
2019- Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, երևանցիների կողմից սիրված «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ:
ԱՇԽԱՐՀ
1241-Պիզայի և Սիցիլիայի միավորված նավատորմը Մելորիի ճակատամարտում գլխովին ջախջախել է Գենուայի նավատորմը։
1469-ծնվել է իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկոլլո Մաքիավելլին։
1494-իսպանացի ծովագնաց Կոլումբոսը հայտնագործել է Յամայկա կղզին։
1616-ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ուիլ յամ Շեքսպիրը։
1791-սեյմը Վարշավայում ընդունել է Եվրոպայում առաջինը համարվող Ռեչ Պոսպոլիտայի Սահմանադրությունը։
1808-Ռուս-շվեդական պատերազմի ընթացքում ռուսական զորքերը գրավել են շվեդական Սվեաբորգ ամրոցը։
1815-ստեղծվել է Լեհական թագավորությունը, որը հետագայում Վիենյան կոնգրեսի որոշումով դարձել է Ռուսական Կայսրության մաս։
1841-Նոր Զելանդիան հայտարարվել է Բրիտանական գաղութ։
1902-ԱՄՆ-ում ստեղծվել է «Պեպսի» ընկերությունը։
1904-ամերիկացի գյուտարար Ջորջ Պարկերը արտոնագրել է իր գյուտը՝ գնդիկավոր գրիչը։
1906-Թուրքիան հրաժարվել է Սինայական թերակղզու նկատմամբ պահանջներից և այն ճանաչել է եգիպտական տարածք։
1941-ծնվել է վրաց շախմատիստուհի, աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլին։
1947-Ճապոնիայում ընդունվել է նոր Սահմանադրություն, որը սահմանափակել է թագավորի լիազորությունները։
1957-ԽՍՀՄ-ում որոշում է կայացվել կոլխոզները ձևափոխել սովխոզների։
1997-սկսվել է շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի և «Deep Blue» համակարգչային ծրագրի մրցամարտը։
1999-ավերիչ մրրիկը ամայացրել է Օկլահոմա Սիթիի հարավ-արևմտյան հատվածը և արվարձանները, զոհվել է 36 մարդ, վնասը գնահատվել է մեկ միլիարդ դոլար։
2021- Մեխիկոյում փլվել է էստակադա, զոհվել է 26 մարդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում