Եթե այստեղ եք, ուրեմն քաջ գիտակցում եք, որ Նիկոլը պետք է հեռանա. Նունե Եսայան
ОбществоՖրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտից հետո բեմահարթակ դուրս եկավ երգչուհի Նունե Եսայանը և ասաց. «Ամեն ինչ ասված է։ Եթե այստեղ եք, ուրեմն քաջ գիտակցում եք, որ Նիկոլը պետք է հեռանա», ապա արտասանեց Հովհաննես Շիրազի՝ «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես» բանաստեղծությունը։
Նա կատարեց «Ազատ մի թռչուն եմ», «Զարթիր, լաո», «Արդյոք ովքեր են» և այլ երգեր։
Մինչ այդ բեմահարթակից առաջարկ եղավ ծափահարել լրագրողներին, որոնք այս օրերին ամենաթեժ կետերում են ու լուսաբանում են բողոքի ակցիաները։