ԱՀԿ-ն աշխարհում անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 220 դեպք է գրանցել
ОбществоԱշխարհում այս պահի դրությամբ գրանցվել է անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 220 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող Ֆիլիպա Իստերբրուկը:
«Մայիսի 1-ի դրությամբ աշխարհում գրանցվել է անհայտ ծագման սուր հեպատիտի 228 դեպք 20 երկրում, ավելի քան 50 դեպքի շուրջ հետաքննություն է իրականացվում: Կարևոր է ընդգծել, որ միայն վեց երկրում է, որ հինգից ավելի դեպք է գրանցվել: Գրանցվել է մահվան մեկ դեպք, իսկ 18 դեպքում պահանջվել է երիկամի փոխպատվաստում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իստերբրուկը: