Որքանո՞վ են արդյունավետ օմիկրոնի նոր մուտացիաների նկատմամբ հակամարմինները
LifestyleՕմիկրոն շտամի առաջին տարբերակների նկատմամբ հակամարմինները գրեթե չեն գործում BA.2.12.1, BA.4 եւ BA.5 վերջերս հայտնաբերված տարբերակների վրա, պարզել են չինացի մոլեկուլյար կենսաբանները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv-ում։
Կորոնավիրուսի օմիկրոն (B.1.1.529) նոր շտամը սկսել է տարածվել Հարավային Աֆրիկայում եւ աֆրիկյան այլ երկրներում անցած աշնանը։ Վերջերս հայտնվեցին օմիկրոնի միանգամից երեք նոր տարբերակներ՝ BA.2.12.1, BA.4 եւ BA.5։ Նրանցից յուրաքանչյուրն ունի մեկ կամ երկու լրացուցիչ մուտացիա՝ համեմատած BA.2 տարբերակի հետ: Չինացի գիտնականները որոշել են պարզել՝ արդյոք այս մուտացիաները փոխել են կորոնավիրուսի մասնիկների եւ հակամարմինների փոխազդեցության բնույթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրանք արյան նմուշներ են հավաքել 40 պացիենտներից, որոնք վերջերս վարակվել են BA.1 եւ BA.2 տարբերակներով, նրանցից հակամարմիններ են հանել եւ հետեւել նրանց փոխազդեցությանը Omicron շտամի նոր տարբերակների հետ: Կենսաբանները նաեւ ուսումնասիրել են, թե ինչպես են BA.2.12.1, BA.4 եւ BA.5 ակտիվորեն կապվում բջջային ACE2 ընկալիչների հետ:
Պարզվել է, որ նոր մուտացիաները գրեթե չեն ազդել վիրուսային մասնիկների եւ բջիջների միջեւ կապի ուժի վրա, բայց միեւնույն ժամանակ ազդել են հակամարմինների եւ կորոնավիրուսային սպիտակուցների փոխազդեցության վրա։
Գիտնականներն արդյունավետության նման անկում են գրանցել այն պացիենտների հակամարմինների շրջանում, որոնք ավարտել են COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրսը եւ հետագայում վարակվել են օմիկրոնի մեղմ ձեւով ։
Գիտնականները եզրակացրել են, որ օմիկրոն շտամի առաջին տարբերակների վրա հիմնված պատվաստանյութերը գործնականում անարդյունավետ կլինեն, եւ վիրուսային մասնիկների եւ հակամարմինների փոխազդեցության հետագա վերլուծությունը կօգնի մշակել ավելի արդյունավետ պատվաստանյութեր ստեղծելու նոր ռազմավարություն: