ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Դիտարկվել է հազվագյուտ տիեզերական երևույթ՝ Մերկուրիի շարժումը Երկրի և Արեգակի միջև. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Հայաստան, Բելառուս և Ռուսաստան՝ Ռադիոյի օր, Դանիա՝ Աղոթքի օր, Ղազախստան՝ Հայրենիքի պաշտպանի օր, Շոտլանդիա՝ Գարնան օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
951-ծնվել է բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին։
1893-ծնվել է հայ բժիշկ, գիտնական Եղիշե Շեկ-Հովսեփյանը։
1928-ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։
1941-ծնվել է հայ խորհրդային և ռուսական կինոռեժիսոր և սցենարիստ Կարեն Գևորգյանը։
1947-ծնվել է բանաստեղծ Գարուշ Հարոյանը։
1984-վախճանվել է գրականագետ Գուրգեն Անտոնյանը։
1994-Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշքեկյան արձանագրությունը, որը կոչ էր անում դադարեցնել կրակը մայիսի 8-9-ին։
2004-Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է աշխարհի 16 երկրների ցանկը, որոնք անհատույց դրամական օժանդակություն կստանան 2004 թվականին ամերիկյան կառավարության հատկացրած 1 միլիարդ դոլարի շրջանակներում։ Ընտրված երկրներից է եղել նաև Հայաստանը։
2009-մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը, որը տևել է մինչև մայիսի 29-ը։
2014-իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար` Գագիկ Մելիքյանին:
2018-«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի իր ելույթում հայտարարել է, որ հաջորդ օրը հայտարարում է «ոչ աշխատանքային օր», և աջակիցներին կոչ է արել ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում:
2020- Տավուշի Ենոքավան գյուղի տարածքում «WWF Հայաստան» կազմակերպության տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։
ԱՇԽԱՐՀ
399 մ.թ.ա.-ծնվել է հին հույն փիլիսոփա Սոկրատը։
1104-խաչակիրները պարտություն են կրել Հարրանի ճակատամարտում։
1744-կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Ռուսաստանում արգելել է մահապատիժը։
1800-վախճանվել է կոմպոզիտոր Նիկոլլո Պաչչինին։
1825-վախճանվել է իտալական ծագման ավստրիացի կոմպոզիտոր Անտոնիո Սալ յերին։
1832-Հունաստանը դարձել է անկախ թագավորություն։
1840-ծնվել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին։
1861-Թեննեսի նահանգը որոշում է ընդունել անջատվել ԱՄՆ-ից։
1875-կնքվել է ռուս-ճապոնական պայմանագիրը, համաձայն որի, Կուրիլ յան կղզիները անցել են Ռուսաստանին Սախալին կղզու փոխարեն։
1895-Պետերբուրգում ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ռադիոն։
1915-գերմանական Ու-20 սուզանավը գրոհել է անգլիական ուղևորատար «Լուզիտանիա» նավի վրա, զոհվել է 1198 մարդ։
1920-ստորագրվել է պայմանագիր ՌԽՖՍՀ-ի և անկախ Վրաստանի միջև։
1925-ինքնասպանություն է գործել ռուս հեղափոխական, ահաբեկիչ, էսէռների կուսակցության ղեկավարներից մեկը՝ Բորիս Սավենկովը։
1940-Մոսկվայի պետական համալսարանը վերանվանվել է Միխայիլ Լոմոնոսովի անվան։
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեյմսում ժամը 2։41-ին ստորագրվել է Գերմանիայի կապիտուլ յացիայի մասին արձանագրությունը։
1946-Տոկիոյում հիմնադրվել է «Տոկիոյի հեռուստակապի ընկերությունը», որը հետագայում վերանվանվել է «Սոնի» ընկերության։
1954-ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Անգլիան մերժել են ԽՍՀՄ-ի՝ ՆԱՏՕ մտնելու առաջարկը։
1960-Միխայիլ Տալը դարձել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն։
1966-վախճանվել է լեհ երգիծաբան, բանաստեղծ, աֆորիստ Ստանիսլավ Եժի Լեցը։
1984-Անդրեյ Սախարովը պարտադրաբար տարվել է Գորկու մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ պահվել է 4 տարի։
1995-Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 200 000 կարբովանեց արժողությամբ մետաղադրամ։
2003-Երկիր մոլորակի բնակիչները դիտարկել են հազվագյուտ՝ հարյուրամյակում մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ՝ Մերկուրիի շարժումը Երկրի և Արեգակի միջև։
2021-կյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար Եգոր Լիգաչովը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում