Գյումրեցի Գարիկ Կարապետյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
СпортՀունական Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը, փոխանցում է Ա1+ կայքը։
Այսօր պայքարի մեջ մտած մեր 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում 170 կգ արդյունքով գրավեց 1-ին տեղը և արժանացավ փոքր ոսկե մեդալի: Հրում վարժությունում մեր ծանրորդը 200 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ, սակայն երկամարտի 370 կգ արդյունքով գրավեց 1-ին տեղը և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Նա 6 կգ-ով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված մոլդովացի Տուդոր Բրատուից: