Կիևում մահացել է ուկրաինացի լրագրող և բլոգեր Օքսանա Գայդարը
ОбществоՈւկրաինայում մահացել է լրագրող և բլոգեր Օքսանա Գայդարը, հայտնում է Ժուռնալիստների ազգային միությունը։
Նա մահացել է մարտի 11-ին կամ 12-ին Կիևի մարզի Շևչենկոյե գյուղի գնդակոծության ժամանակ, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն հիմա, ասել է արհմիության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն։
Օքսանա Գայդարը ծնվել և սովորել է Կիևում, ապա ամուսնու և որդու հետ ապրել Մոսկվայում։ Պատերազմի բռնկումից հետո նա վերադարձել է Ուկրաինա՝ մոր հետ լինելու, հաղորդում է NUJU-ն: