Մայրը սրտի խնդիրներ ունի, բոթը լսելիս ուշագնաց եղավ. մանրամասներ՝ այսօր դիրքում մահացած հայտնաբերված զինծառայող Արգիշտի Եղյանից
ОбществоՊՆ-ն այսօր հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Արգիշտի Եղյանին ճանաչելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Սիսիանի Շաքե գյուղի համայնքի ղեկավար Ռուբեն Մանուչարյանի հետ, որը, ինչպես հետո պարզ դարձավ, մահացած զինծառայողի ընտանիքի բարեկամն էր.
Նա նշեց, որ ընտանիքում 3 երեխա էին՝ երկու քույր և մեկ որդի, զինծառայողի հայրը մեխանիզատոր է, մայրը՝ տնային տնտեսուհի, պարկեշտ ընտանիք են: Ընտանիքի բարեկամը նրան ներկայացրեց մեկ դարձվածքով՝ «Աստծո անմեղ գառ»:
«Նա շատ խաղաղ էր, համեստ և ամաչկոտ, դաստիարակված, միմիայն դրական հատկանիշներով էր օժտված, անգամ այդ տարիքում, երբ մեկի հետ զրուցում էր ամաչում էր, այսքանից հետո նրա կռվարար լինելու մասին խոսելն ավելորդ եմ համարում: Արգիշտին սովորում էր պետհամալսարանում, անգլերեն և իսպաներեն լեզուների մասնագետ էր: Ինքը գերզարգացած երիտասարդ էր, իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ համալսարանը նրան մեկ տարով ուղարկեց ԱՄՆ, սակայն կորոնավիրուսի հետևանքով նա շուտ վերադարձավ և զորակոչվեց բանակ»,- նշեց համայնքի ղեկավարը: