Հիմա կարո՞ղ ենք հաստատված համարել, որ սրանք, այո՛, համաձայնության են եկել թշնամուն հանձնել 8 գյուղ. Սոս Հակոբյան
АналитикаՉորս օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի 7 գյուղերի և Տիգրանաշենի Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածության մասին:
«Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այս հայտարարության մասին բարձրաձայնել է Արսեն Բաբայանը՝ պահանջելով այս աղետաբեր կառավարությանը հերքել այդ տեղեկությունները:
«Այս մարդկանց քաղաքական ղեկավարը ասում էր, որ որևէ անպատասխան հարց չպետք է մնա ժողովրդի մոտ, ամեն բամբասանք պետք է հերքել: Արդեն չորրորդ օրն է՝ կառավարության կողմից մահացու լռություն է այս հարցով:
Հիմա, կարո՞ղ ենք հաստատված համարել, որ սրանք, այո՛, համաձայնության են եկել՝ թշնամուն հանձնել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող 8 գյուղ:
Սա արդյո՞ք բավարար պատճառ չէ պայքարի մեջ լինելու, սրանց հեռացնելու և Հայաստանի մաս առ մաս հանձնումը թույլ չտալու համար:
Ճիշտ եք, ուրիշ լուծում չկա. սրանց պետք է հեռացնենք»,- գրել է Սոս Հակոբյանը։