«Եվրատեսիլ»-ում Հայաստանի և Էստոնիայի ներկայացուցիչները երգել են «Ով, սիրուն, սիրուն»-ը
Культура«Եվրատեսիլ 2022»-ում այս տարի երկու հայ երգիչ կա. Հայաստանը մրցույթում ներկայացնում է Ռոզա Լինը, իսկ Էստոնիան` Ստեֆան Հայրապետյանը: Մեր երկու հայենակիցներին էլ հաջողվել է հաղթահարել առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչները եւ ուղեգիր ստանալ դեպի եզրափակիչ փուլ:
Իսկ մինչ պատասխանատու համերգը Ռոզան ու Ստեֆանը որոշել են լիցքաթափվել, ու միասին երգել են «Ով, սիրուն, սիրուն» երգը: Տեսանյութը հրապարակել է Առաջին ալիքի ինստագրամյան էջը:
Հավելենք, որ «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչ համերգը կայանալու է մայիսի 14-ին: Ռոզա Լինն իր Snap երգը ներկայացնելու է 8-րդ համարի ներքո, իսկ Ստեֆանը, որը ներկայանում է Hero երգով, ելույթ է ունենալու վերջինը` 25-րդ համարի ներքո: